Տարվա եղանակների ընկերություն

Տարվա եղանակների ընկերություն (ֆր.՝ «La société des saisons»), գաղտնի հեղափոխական կազմակերպություն, որ գործել է Փարիզում 1837-1839 թվականներին։

Հիմնադրել են Օգյուստ Բլանկին, Արման Բարբեսը և Մարտին Բեռնարը Հուլիսյան միապետությունը վերացնելու, հանրապետություն հաստատելու նպատակով։ 1830-ական թվականների սկզբի գաղտնի այլ ընկերությունների համեմատ «Տարվա եղանակների ընկերությունը» առավել հետևողականորեն է պաշտպանել հավասարապաշտական-հեղափոխական գաղափարները։ 1839 թվականին կազմակերպությունն ունեցել է ավելի քան հազար անդամ, հիմնականում բանվորներ և արհեստավորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 620