Բացել գլխավոր ցանկը

Տարոն Ոսկանյան

հայ ֆուտբոլիստ

Տարոն Հենրիկի Ոսկանյան, հայ ֆուտբոլիստ, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտպան:

Football pictogram.svg
Տարոն Ոսկանյան
Algérie - Arménie - 20140531 - Taron Voskanyan.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տարոն Հենրիխի Ոսկանյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1993 (26 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան Հայաստան
Հասակ 181 սմ
Քաշ 81 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Փյունիկ
Համար 33
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010- Հայաստան Փյունիկ 45 (1)
Ազգային հավաքական
2011 Հայաստան Հայաստան մինչև 17 5 (0)
2012-մ․հ․ Հայաստան Հայաստան մինչև 21 2 (1)
2012-մ.հ Հայաստան Հայաստան 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

ՓյունիկԽմբագրել

Տարոն Ոսկանյանը Փյունիկի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Նա օր օրի ավելի լավ էր խաղում՝ ցուցադրելով իր տաղանդը։ 2010 թվականի մրցաշրջանում նա մասնակցեց ութ խաղի Հայաստանի առաջնությունում Փյունիկ 2-ի կազմում։

Բարելավելով իր որակները՝ նա կանչվեց թիմ Փյունիկի կողմից։ 2011 թվականի ապրիլի 2-ին նա իր առաջին խաղն անցկացրեց Ուլիսի դեմ։ Ոսկանյանը խաղաց 90 րոպե, իսկ Փյունիկը պարտվեց 1-0 հաշվով[1]։ Ոսկանյանը Փյունիկի հետ հաղթեց 2011 թվականի Հայաստանի սուպերգավաթը։

Հայաստանի հավաքականԽմբագրել

Հավաքականում Ոսկանյանը իր ելույթները սկսել է մինչև 19 տարեկանների հավաքականից։ Ոսկանյանը ազգային հավաքական հրավիրվեց 2012 թվականին Իտալիայի դեմ խաղում[2], սակայն չմասնակցեց խաղին։ 2012 թվականի նոյեմբերին իր առաջին խաղն անցկացրեց Լիտվայի հավաքականի դեմ՝ փոխարինելով Ռոբերտ Արզումանյանին։ Խաղում հաղթեց Հայաստանի հավաքականը՝ 4-2 հաշվով[3]։

ՏիտղոսներԽմբագրել

  Փյունիկ

  • Հայաստանի առաջնություն 2011
  • Հայաստանի գավաթ 2013
  • Հայաստանի սուպերգավաթ 2011

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել