Տարոնի գարունը
«Տարոնի գարունը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Տարոնի գարունը | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Հրատարակվել է | 1892 |
Վիքիդարան | Տարոնի գարունը |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 20-ում պահվում է մեկ ինքնագիր, որի վերնագրի տակ փակագծերի մեջ գրված է «Հատված»։ Ինքնագրում 3-րդ և 4-րդ քառատողերի տեղերը փոխված են[1]։
Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 72-73), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 56)։
Արտատպվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։