Տարաս Շևչենկոյի հուշարձան (Շախտի)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարաս Շևչենկոյի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Տարաս Շևչենկոյի հուշարձան
Կոորդինատներ47°42′35″ հս․ լ. 40°12′28″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՇախտի, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Կառուցվել է1972,
վերականգնվել է 2012
Ներկա վիճակըկանգուն

Տարաս Շևչենկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Тарасу Шевченко), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Շախտի քաղաքում, որը տեղադրվել է ուկրաինացի բանաստեղծ և արձակագիր Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հիշատակին։

ՊատմությունԽմբագրել

  Արտաքին պատկերներ
Տարաս Շևչենկոյի հուշարձանի լուսանկարը
  http://shakhty-gorod.ru/images/stories/adm/201205/p1101.jp


1972 թվականին Շախտիի Ալեքսանդովյան զբոսայգու մուտքի մոտ բացվել է Տարաս Շևչենկոյի հուշարձանը, սակայն 1990-ական թվականների սկզբին այն ապամոնտաժվել է, իսկ նրա տեղում հայտնվել է շատրվան[1]։

1972 թվականի մարտի 18-ի տեղական թերթը գրել է արդանի բացման մասին[1].

  ...Այսօր կանգնեցվեց Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանը։ Լենինյան շրջանի աշխատավորների նախաձեռնությամբ և միջոցներով (շաբաթօրյակներում վաստակած) ստեղծված այս հուշարձանը երկու՝ ռուս և ուկրաինացի ժողովուրդների անքակտելի եղբայրության խորհրդանիշն է։  


Ժամանակակից հուշարձանԽմբագրել

2011 թվականին շախտեցիների նախաձեռնող խումբը դիմել է քաղաքի վարչակազմին հուշարձանը վերականգնելու խնդրանքով։ Գաղափարը պաշտպանել է քաղաքապետը։ Կիսանդրին կարգի բերելու և այն տեղադրելու բոլոր ֆինանսական հարցերը լուծվել են քաղաքային դումայի պատգամավորների, վարչակազմի և հենց քաղաքացիների միջոցներով[1][2]։

2012 թվականին բանաստեղծի հուշարձանը վերականգնվել է, սակայն արդեն նոր վայրում՝ երկրագիտական թանգարանի մոտ, որը գտնվում է Շևչենկոյի փողոց, տուն 149 հասցեում[1]։ Տարաս Շևչենկոյի վերականգնված հուշարձանի բացման միջոցառումների ընթացքում Շախտիի քաղաքապետը հանդես է եկել ելույթով[2]։

2014 թվականին Շախտի քաղաքում Շևչենկոյի հուշարձանի մոտ անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված ուկրաինացի բանաստեղծի 200-ամյակին[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Шукач | Памятник Т.Г.Шевченко в г.Шахты» (ռուսերեն)։ www.shukach.com։ Վերցված է 2017-10-10 
  2. 2,0 2,1 «В городе Шахты восстановлен памятник Тарасу Григорьевичу Шевченко»։ shahti.bezformata.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-18-ին։ Վերցված է 2017-10-10 
  3. «В г. Шахты вспомнят о Тарасе Шевченко»։ Վերցված է 2017-10-10