Տարածաշրջանային աշխարհագրություն

Տարածաշրջանային աշխարհագրություն, աշխարհագրության գլխավոր ճյուղերից մեկն է։ Այն հիմնվում է որևէ տարարածաշրջանում կամ լանդշաֆտներում տարբեր մշակութային և բնական գեոֆակտորների փոխհարաբերությունների վրա, այն դեպքում, երբ համակարգային աշխարհագրությունը կենտրոնանում է հատուկ գեոֆակտորի վրա համընդհանուր մակարդակում։

Աշխարհագրության պատմություն

Հիմունքներ խմբագրել

Ուշադրություն է դարձվում որոշակի տարածաշրջանին հատուկ բնութագրերի վրա, ինչպիսիք են բնական տարրերը, մարդկային տարրերը և տարածաշրջայնացումը, որն ընդգրկում է տարածքը շրջանների բաժանելու տեխնիկան։ Արմատավորված լինելով գերմանախոս երկրների ավանդության մեջ՝ երկու տարածաշրջանային աշխարհագրության սյուներն են հողերի կամ տարածական անհատների իդիոգրաֆիկ ուսումնասիրությունը (հատուկ վայրեր, երկրներ, մայրցամաքներ) և լանդշաֆտների կամ տարածական տեսակների տիպաբանական ուսումնասիրությունը (լանդշաֆտներ, ինչպիսիք են առափնյա շրջանները, լեռնաշղթաները, սահմանամերձ շրջանները և այլն)։

Տեսակետ խմբագրել

 
Աշխարհի տարածաշրջանային աշխարհագրության դիագրամը

Տարածաշրջանային աշխարհագրությունը ի տարբերություն քանակական կամ քննադատական աշխարհագրության նաև հատուկ մոտեցում է աշխարհագրական ուսումնասիրությանը։ Այս մոտեցումը գերիշխել է 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում, ժամանակահատված, երբ տարածաշրջանային աշխարհագրության պարադիգմը կենտրոնական դեր ուներ աշխարհագրական գիտությունների մեջ:Այն հետագայում քննադատվել է իր նկարագրողական բնույթի և տեսության բացակայության համար։ Սաստիկ քննադատությունը հասավ իր գագաթնակետին հատկապես 1950-ականներին և քանակական հեղափոխության ժամանակ։ Գլխավոր քննադատներն էին Գ.Հ.Թ. Քիմբլը[1] և Ֆրեդ Ք. Շչիֆերը[2]։ Տարածաշրջանային աշխարհագրության պարադիգմը իր ազդեցությունն է ունեցել աշխարհագրական այլ գիտությունների վրա՝ ներառյալ տնտեսական աշխարհագրությունը և գեոմորֆոլոգիան։ Տարածաշրջանային աշխարհագրությունը դեռ ուսուցանվում է համալսարաններում որպես աշխարհի հիմնական շրջանների ուսումնասիրություն, ինչպիսիք են Հյուսիսային և Լատինական Ամերիկան, Եվրոպան, Ասիան և այլ երկրնեը։ Ի հավելումն դրա, աշխարհագրության ուսումնասիրության քաղաքաշրջանային գաղափարը, ընդգծելով քաղաքային և գյուղական փոխհարաբերությունները, արժանացավ հավաստիության սկսած 1980-ականների կեսերից։ Որոշ աշխարհագրագետներ քայլ են կատարել նաև նորովի ներկայացնել որոշակի տարածաշրջայինացում սկսած 1980-ականներից։ Այն ներառում է շրջանների համալիր սահմանումը և իրենց փոխազդեցությունը այլ մասշտաբների հետ[3]։

Տարածաշրջանային աշխարհագրությունը մի ժամանակ որպես հիմք էր օգտագործվում Դեյվիդ Լինթոնի և Հենրի Բաուլիգի գեոմորֆոլոգիական աշխատանքների համար[3]։ Այնուամենայնիվ, ըստ Կարնա Լիդմար Բերգստրոմի տարածաշրջանային աշխարհագրությունը սկսած 1990-ականներց հիմնական կրթաթոշակներով այլևս չի ընդունվում որպես հիմք գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունների համար[4]։

Նշանավոր կերպարներ խմբագրել

Տարածաշրջանային աշխարհագրության նշանավոր կերպարներից է Ալֆրեդ Հեթթերը Գերմանիայում, իր գաղափարաբանությամբ, Փաուլ Վիդալ դե լա Բլաչը Ֆրանսիայում իր հավանականության մոտեցմամբ(հավանականությունը առավել նուրբ գաղափար է, քան շրջակա միջավայրի դետերմինիզմը) և Միացյալ նահանգներում Ռիչարդ Հարթշորնը իր տարբերակման գաղափարաբանությամբ։ Կառլ Օ. Սյուերի դպրոցը, որի վրա մեծ ազդեցություն են ունեցել Ալֆրեդ Հեթթները և Փաուլ Վիդալ դե լա Բլաչը, նույնպես համարվում է տարածաշրջանային աշխարհագրություն իր ընդհանուր իմաստով։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Kimble, G.H.T. (1951): The Inadequacy of the Regional Concept, London Essays in Geography, edd. L.D. Stamp and S.W. Wooldridge, pp. 492-512.
  2. Schaefer, F.K. (1953): Exceptionalism in Geography: A Methodological Examination, Annals of the Association of American Geographers, vol. 43, pp. 226-245.
  3. 3,0 3,1 MacLeod, G. and Jones, M. (2001): Renewing The Geography of Regions, Environment and Planning D, 16(9), pp. 669-695.
  4. Lidmar-Bergström, Karna (2020). «The major landforms of the bedrock of Sweden–with a view onthe relationships between physical geography and geology». Geografiska Annaler. Swedish Society for Anthropology and Geography. 102: 1–11. doi:10.1080/04353676.2019.1702809.