Տավուշ (հեռուստաընկերություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Տավուշ հեռուստաընկերություն, հայկական մարզային ոչ պետական հեռուստառադիոընկերություն։
Տավուշ ՀԸ ՍՊԸ | |
---|---|
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | Տավուշի մարզ |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2010 |
Հիմնադիր | Վարդան Անանյան |
Պատմություն
խմբագրելԸնկերության հեռուստաալիքը եթեր է հեռարձակվել 2010 թվականի նոյեմբերի 30-ից, սակայն 2016 թվականին այն դադարել է։ Հեռարձակումը կատարվում էր Նոյեմբերյան քաղաքից, եթերային ծածկույթը ընդգրկում էր Տավուշի մարզի գրեթե ողջ տարածքը՝ 3, 6, 9 մետրային ալիքներով։ Հեռուստաալիքը ներկայացնում էր տեղեկատվական, սոցիալական, քաղաքական, երիտասարդական, սպորտային, ժամանցային հաղորդումներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 120.000 է։ Հեռուստաընկերության տնօրենն էր Վարդան Անանյանը[1]։
Վերաբացում
խմբագրել2020 թվականի ապրիլին՝ չորս տարվա դադարից հետո հեռուստաընկերությունը վերաբացվել է[2]։