Տավոլոժկայի կերամիկայի թանգարան

Տավոլոժկայի կերամիկայի թանգարան (ռուս.՝ Музей Таволожской керамики), թանգարան նվիրված Ուրալի ժողովրդական արհեստներին՝ Տավոլոժկայի կերամիկային, ինչպես նաև տեղական բնակչության ազգագրությանն ու առօրյա կյանքին։ Թանգարանը գտնվում է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Վերին Տավոլգա գյուղի Սվերդլով փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հին կավագործական արտադրամասում։

Տավոլոժկայի կերամիկայի թանգարան
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՎայրՍվերդլովսկի մարզ
Կայքtavolgatur.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վերին և Ներքին Տավոլգի գյուղերը 18-րդ դարից հայտնի են իրենց կավագործության արտադրությամբ։ Այնտեղ կերամիկա սկսել են արտադրել, երբ գյուղերի մոտ հայտնաբերվել է կարմիր կավի հանքաշերտեր։ Խորհրդային ժամանակաշրջանում խեցեգործական արտադրամասերը ձևափոխվել են արտելների, որոնք հետագայում միավորվել են «Նևյանսկի կերամիկական գործարանին»։ 1990-ական թվականներին կերամիկայի արտադրությունը դադարեցվել է, բայց 2000-ական թվականների սկզբին այն վերականգնվել է։ Ներքին Տավոլգի գյուղի կերամիկական արտադրանքի գործարանը վերածվել է «Տավոլոժկայի կերամիկա» ՍՊԸ-ի և կավագործ Մասիլկովի արտադրամասի, իսկ Վերին Տավոլգիի հին արտադրամասում զբոսաշրջիկների համար բացվել է թանգարան հյուրանոցային համալիրով և փոքրիկ արտադրամաս։

Ցուցադրություն խմբագրել

Տավոլոժկայի կերամիկայի թանգարանը գտնվում է քարե մեկ հարկանի շենքում, նախկին հին արտադրամասի շենքում։ Թանգարանի մոտ կա փայտե տների համալիր բակ։ Թանգարանի գլխավոր շենքում են գտնվում տեղական արտադրության կերամիկա, հնաոճ կահույք, կռածո սնդուկներ, ժողովրդական կենցաղի այլ իրեր, 18-19-րդ դդ. կենցաղային պարագաներ, անցյալ դարերի խեցեգործների գործիքներ։ Բակում՝ կիսածածկի տակ կարելի է տեսնել 18-րդ դարի կեսից մինչև 19-րդ դարի սկզբի ռուսական կենցաղի հին սահնակները, քառանիվ սայլեր և այլ հին գործիքները։

Վարպետության դասընթացներ խմբագրել

Թանգարանի արտադրամասում յուրաքանչյուր այցելու կերամիկական հրահանգչի ղեկավարությամբ չափավոր գումարով կարող է ինքնուրույն ստեղծել կերամիկական արտադրանք և իր հետ վերցնել[1]։ Թանգարանին կից գործում է կերամիկայի խանութ։

Հյուրանոց խմբագրել

Ներքին Տավոլգի գյուղում՝ Տավոլոժկայի հանքային թանգարանի տարածքում, կա փոքրիկ հյուրանոց, որին կից կան երկու հյուրատուն, որոնք կարելի է վարձակալել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել