Տասանորդի լեռներ, Դահնակի լեռնաշղթա, Դագնայի լեռներ — լեռներ ՀայաստանիԱրարատի մարզում, Գեղամա լեռների հարավարևմտյան ճյուղավորություններից, Վեդի գետի և նրա ձախ վտակ Շաղափի սելավի ջրբաժանը։ Երկարությունը 12 կմ է, առավելագույն բարձրությունը 2535 մ՝ Տասանորդ լեռն է[1]։ Լանջերը զառիթափ են՝ մասնատված ձորակներով։ Լանջերին տարածված են չորասեր, լեռնային տափաստաններ, իսկ կատարային մասում՝ լեռնային մարգագետիններ։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 120 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 265)։