Տանու Օլա (թուվ.` Таңды-Уула, մոնղ.` Тагны уулс), լեռնաշղթա Տիվայի Հանրապետության հարավում։ Ջրբաժան է Ենիսեյի վերին հոսանքի և Ուբսու նուր անհոսք լճի ավազանների միջև։ Բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Երկարությունը մոտ 300 կմ է է, բարձրությունը՝ մինչև 2700 մ (առավելագույնը՝ 3061 մ)։ Կազմված է ավազաքարերից, թերթաքարերից, կոնգլոմերատներից, գրանիտներից և նստվածքային ապարներից։ Հյուսիսային լանջերը ծածկված են մայրու, կուենու տայգայով, հարավային լանջերը՝ տափաստանային բուսականությամբ։

Տանու Օլա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ռուսաստան[1]
Վարչատարածքային միավորՏիվա
Նյութավազաքար, Թերթաքարեր, Կոնգլոմերատ, գրանիտ և հրաբխային ապար
ԼեռնաշղթաԱլթայական լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)3061 մետր
Երկարություն1300 կմ
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանու Օլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 569