Տանձենի հերհեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Տանձենի հերհեր
Լատիներեն անվանում
Pyrus gergerana


Տանձենի հերհեր (լատին․՝ Pyrus gergerana), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

7 սմ երկարությամբ, 2,5 սմ լայնությամբ, թեթևակի ասիմետրիկ, հիմքում նեղ սեպաձև, ամբողջաեզր կամ գագաթում՝ թեթևակի սղոցաեզր, վերևից՝ մերկ, մուգ կանաչ, փայլուն, տակից՝ անփայլ, երբեմն թույլ պատառոտված թավոտությամբ մեծ փշոտ ծառ է։ 2-3,5 սմ երկարությամբ կոթերը մերկ են։ մինչև 3,5 սմ երկարության պտուղը մեծ է, փնջերով, տանձաձև[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում է Դարեղեգիսի (Հերհեր, Ջերմուկ), Զանգեզուրի (Սրաշեն) և Մեղրու (Տաշտուն) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2200 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Հերհերի նոսրուտային» արգելավայրի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.