Տակոյ թատրոն (ռուս.՝ Такой театр, Այդպիսի թատրոն), ստեղծվել է 2001 թվականին, պետերբուրգյան դերասաններ Ալեքսանդր Բարգմանի, Ալեքսանդր Լուշինի, Իրինա Պոլյանսկայայի և Նատաշա Պիվովարովայի կողմից։ Թատրոնի խաղացանկում կա ավելի քան 10 ներկայացում։ Դրանք ցուցադրվում են Պետերբուրգի տարբեր բեմերում։ 2011 թվականին թատրոնը անցկացրել է առաջին Տակոյ միջազգային փառատոնը[1].:

Տակոյ թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրման ամսաթիվ2001
Կայքtakoy-teatr.ru

Անվանում խմբագրել

Տակոյ թատրոնի անվանումը և մտահղացումը պատկանում է Նատաշա Պիվովարովային։ Թատրոնի հիմնադիր Իրինա Պոլյանսկայայի խոսքերով, անվանման մտահղացումն առաջացել է գնացքում, փառատոն գնալու ճանապարհին։ «Հանկարծ Պիվովարովան ասում է. «Մենք պետք է թատրոն ստեղծենք»։ Ես ասում եմ. «Նատաշա, ինչպիսի՞ թատրոն», նա` «Այդպիսի» (ռուս.՝ такой բառից) թատրոն»,- հիշում է Իրինա Պոլյանսկայան։ Ըստ նրա, հենց այդտեղից է գալիս թատրոնի անվանումը։

Խաղացանկ խմբագրել

  • «Անհոգի տարեդարձ», Տակոյ թատրոնի ամենաառաջին ներկայացումը։ Ռեժիսորը Նատաշա Պիվովարովան է։ Պիեսը բեմադրվել է 2001 թվականին՝ քննություն հանձնելու համար և ավելի երկար է ապրել, քան իր ստեղծողը. 2007-ին Նատաշա Պիվովարովան մահացել է ավտովթարի հետևանքով։ Պիեսը շարունակվում է բեմադրվել Պետերբուրգի բեմերում և համարվում է Տակոյ թատրոնի այցեքարտը։ Առաջադրվել է «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությանը 2002 թվականին։
  • «Ճշմարտությունը վեր հանել – 2»․ ներկայացման ռեժիսորը, սցենարի և երգերի հեղինակները, ինչպես նաև` դերասանները եղել են Տակոյ թատրոնի հիմնադիրները` Ալեքսանդր Լուշինը և Ալեքսանդր Բարգմանը։ Ներկայացման մեջ խաղում էին Իրինա Պոլյանսկայան և Նատաշա Պիվովարովան։ Ներկայացումը լատինաամերիկյան սերիալների ծաղր է։ Երաժշտական ձևավորումը գրել է Tres Muchachos e Companeros (Երեք տղա և ընկեր) խումբը։ Բեմադրության երաժշտությունը թողարկվել է առանձին ալբոմով։ Պիվովարովայի մահից հետո ներկայացումը ցուցադրվել է երկու անգամ։ Այժմ այն խաղացանկում չկա։
  • «Ողջույն և մնաս բարով» (2002)
  • «Անգամ չգիտեմ ինչից սկսել...» (2003)
  • «Իմ աստղ Ադելաիդան...» (2003)
  • «Ժան և Բեատրիս» (2006)
  • «Մի փոքր էլ ատամնաբուժության մասին» (2006)
  • «Իվանով» (2007), ներկայացումը բեմադրվում է Անտոն Չեխովի նույնանուն ստեղծագործության հիման վրա։ Ալեքսանդր Բարգմանի և Աննա Վարդանյանի ռեժիսորական առաջին ներկայացումն է։ Այս ներկայացումը «Տակոյ» թատրոնի առաջին բեմադրությունն էր, որի մեջ ներգրավված էին մեծ թվով դերասաններ պետերբուրգյան այլ թատրոններից։ Նրանցից էին Վիտալի Կովալենկոն, Գենադի Ալիմպիևը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Ալեքսեևը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Լիպեցը, Ալեքսանդր Լուշինը, Գալինա Ժդանովան, Դարյա Ռումյանցևան, Ալեքսանդր Կուդրենկոն և ուրիշներ։ Ներկայացումը Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության 2007/08 թվականների առաջադրված է եղել երեք անվանակարգերում. դրամայի լավագույն ներկայացում, լավագույն ռեժիսորական աշխատանք և տղամարդու լավագույն դեր
  • «Աննորմալ հիմարուհի, ես եմ...» (2007)
  • «Կայեն» (2009), «Ոսկե սոֆիտ» մրցանակաբաշխության դափնեկիր՝ լավագույն ներկայացման համար
  • «Կարևորը մոռացել է» (2010), առաջադրվել է 2011 թվականի «Ոսկե դիմակ» չորրորդ մրցանակաբաշխությանը ռեժիսորական լավագույն աշխատանք, լավագույն տղամարդու դեր, լավագույն կանացի դեր անվանակարգերում
  • «Շրջադարձային սրբազան գիրք» (2010), ներկայացում ըստ Վիկտոր Պելևինի համանուն պիեսի
  • «Գոդոյին սպասելիս» (2011)
  • «Կոնվեյ ընտանիքն ու ժամանակը», (2011) «Տեատրալ» ընկերության մրցանակ
  • «6,5 կամ տղամարդկանց մուտքն արգելվում է» (2012)
  • «Պատահականության մարդը» (2012) առաջադրվել է «Ոսկե սոֆիտ» մրցանակաբաշխությանը
  • «ՍԴԻԳՐ ԱՊՊՐ–ի պատմությունը» (2012)
  • «Տասներեքերորդ առաքյալը» (2013)
  • «Տեստոստերոն» (2013)
  • Ցիգիլ։ Իմպրոդրամա (2014)
  • «Ալեքսանդր Բորիսովիչ Լուչշիի փրկիչ սեանսնրը» (2014)
  • «Կոստյա Տրեպլև։ Սեր և մահ» (2014) «Ոսկե սոֆիտ» մրցանակաբաշխության դափնեկիր, լավագույն կանացի դեր անվանակարգում
  • «Չարլի Գորդոնի էֆեկտը» (2015)
  • «Կամավորներ» (2015)
  • «Բիլլի Միլիգան» (2016)

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

  • 2002 թվական- «Անհոգի տարեդարձ», առաջադրվել է «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի համար, փոքր ֆորմատի լավագույն ներկայացում անվանակարգում։
  • 2002 թվական- «Ճշմարտության հասնելու համար-2», «Սուրբ Ծննդյան շքերթ» տարածաշրջանային թատերական փառատոնի դափնեկիր (Պետերբուրգ)։
  • 2003 թվական- «Անհոգի տարեդարձ», «Կամերատ տրանզիտ» միջազգային թատերական փառատոնի դափնեկիր, լավագույն տղամարդու դերի համար (Ալեքսանդր Բագրաման-Վիկտոր), փառատոնի հատուկ մրցանակ (Իրինա Պոլյասկայա – Նադեժդա)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել