Տալլինի Հայկական ազգային միավորում

Տալլինի Հայկական ազգային միավորում (սկզբնապես կոչվել է Տալլինի և Էստոնիայի հայերի միավորում, այնուհետև մինչև 1997 թ.-ը՝ Տալլինի հայկական մշակութային ընկերություն), ստեղծվել է 1987 թ.-ին, գրանցվել 1988 թ.-ին։ Հիմնադրման օրվանից վարչության նախագահն է Արտեմ Դավիդյանը։ Միավորման նպատակն է սատարել հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը էստոնահայերի միջավայրում, նրանց հաղորդակից դարձնել էստոնական մշակույթին, նպաստել հայ-էստոնական բարեկամության սերտացմանը։

Ընկերությունը կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի պատմության նշանակալից տարեթվերին։ Էստոնիայի հանրապետական մամուլում հրապարակում է հոդվածներ Հայոց ցեղասպանության և արցախահայության պայքարի վերաբերյալ։

Ընկերության նախաձեռնությամբ 1989 թ.-ի ապրիլին Հաապսալու քաղաքի այն տան պատին, որտեղ մանկությունն է անցկացրել հայ ժողովրդի բարեկամ, էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլլը (Բյուլլ մայրիկ), փակցվել է հուշատախտակ՝ էստոներեն և հայերեն մակագրությամբ։

Տես նաև՝ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 172։