Տաթև Հակոբյան

հայ ծանրամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տաթև Հակոբյան (մարտի 21, 1996(1996-03-21)[1]), հայ ծանրորդ, 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2023 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հանդես է գալիս մինչև 87 կգ քաշայինների կարգում։ Հանդիսանում է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ[2]։

Տաթև Հակոբյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 21, 1996(1996-03-21)[1] (28 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1996 թվականի մարտի 21֊ին[3]։

2013 թվականին մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը և զբաղեցրել 13-րդ տեղը։ Նա մինչև 69 կգ քաշային կարգում ՝ բարձրացնել է 165 կգ։ Նույն թվականին 170 կգ արդյունքով Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում գրավել է երրորդ տեղը։

2014 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության մինչև 75 կգ քաշային կարգում նա զբաղեցրել է 5-րդ տեղը՝ 201 կգ (93+108)։

2017 թվականին Սպլիտ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, մինչև 90 կգ քաշային կարգում հայ ծանրորդը գրավել է երրորդ տեղը[4]։ Նա բարձրացրել է 105 կգ պոկում վարժությունում և 125 կգ հրում վարժությունում և դրսևորել միջազգային մրցաշարերում իր կարիերայի լավագույն արդյունքը։

2018 թվականին Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընթացքում նա չի կարողցել պոկում վարժությունում արդյունք ցույց տա ու այդպես էլ դուրս է մնացել հետագա պայքարից։

2019 թվականին Բուխարեստում մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[5]։

Նույն թվականին Տաթևը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում տեղի ունեցած Քաթարի 6-րդ միջազգային գավաթում[6]։ Հայ ծանրորդը բարձրացրել է 232 կգ։

2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 76 կգ քաշային կարգում Տաթևը երկու վարժությունների հանրագումարով 226 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Պոկում վարժությունում նա ևս արժանացել է արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում՝ փոքր բրոնզե մեդալի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.iwf.net/results/athletes/?athlete&id=9511
  2. Тяжелоатлет Татев Акопян получила Кубок мира
  3. Акопян Татев
  4. «2017 European Weightlifting Championships». IWF. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  5. «Results Book» (PDF). 2019 European Junior & U23 Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  6. «6th International Qatar Cup». IWF. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  7. Տաթև Հակոբյան․ Մեր հողը ուժ է տալիս մեզ

Արտաքին հղումներ խմբագրել