Տագանրոգի կենտրոնական լողափ

Տագանրոգի կենտրոնական լողափ (ռուս.՝ Центральный пляж Таганрога), քաղաքի ամենահին լողափը, որի բացումը տեղի է ունեցել 1934 թվականին[1]։ Գտնվում է ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում, Տագանրոգի ծոցի ափին։

Տագանրոգի կենտրոնական լողափ
ռուս.՝ Центральный пляж Таганрога
Տագանրոգի կենտրոնական լողափը
XX դարի առաջին կեսում
ԵրկիրՌուսաստան
ՔաղաքՏագանրոգ
Հիմնադրման թվական1934, մայիսի 25
Շինարարության սկիզբ1920-ական թվականներ
Շինարարության վերջ1930-ական թվականներ
Վիճակունի հիմնանորոգման և բարեկարգման կարիք
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1920-ական թվականների վերջից մինչև 1930-ական թվականների սկիզբը կառուցվել է քաղաքային կենտրոնական լողափը։ Նրա հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1934 թվականի մայիսի 25-ին։ Լողափը գտնվել է Տագանրոգի բնակմիության տնօրինության տակ, մուտքը եղել է վճարովի[1]։

Պատերազմի ավարտից հետո` 1940-ականներին, ակտիվորեն ընթացել են քաղաքային լողափի բարեկարգման աշխատանքները[1]։

1962 թվականին կատարվեցին մի շարք գործողություններ։ Զառիթափի տակ կառուցվեց 360 մետր երկարությամբ և 2,5 մետր բարձրությամբ հիմնապատ։ Կառուցվեցին 10 մետր լայնությամբ պատշգամբներ` արևաբուժարան, բուժկետ, բուֆետ և պահասենյակներ տեղաբաշխելու համար։ Ավելացվեցին հովարները, նստարանները, սնկիկները։ Տնկվեցին ծառեր և թփեր[1]։

1980-ական թվականներին լողափի մուտքի առաջ կահավորվեց ավտոկայանատեղ։ Սկսեցին գործել առևտրի տաղավարը և գազավորված ջրի ավտոմատները։ Ծովափում գործակվեցին մանկական խաղահրապարակը, վարձույթի կետը և մարզահրապարակը[1]։

2014 թվականին լողափը զգալիորեն տուժեց փոթորկից։ 2015 թվականի հուլիսին Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Գոլուբևը հրամայեց կարգի բերել այն[2]։ Կենտրոնական լողափը 2015 թվականին որոշվեց համարել վթարային վտանգավոր գոտի, ողջ տարածքում տեղադրել ցանկապատեր և համապատասխան տեղեկատվական ցուցանակներ[3]։

2016 թվականի դրությամբ Կենտրոնական լողափը գտնվում է «Բարեկարգում» քաղաքային բյուջետային կազմակերպության վարույթում, այդ ժամանակաշրջանում նրա բարեկարգման նպատակով բյուջետային միջոցներ նախատեսված չեն եղել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  2. 2,0 2,1 В Таганроге на Центральный пляж в бюджете 2016 года денег не предусмотрено
  3. «Центральный пляж Таганрога признали аварийно-опасной зоной». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.