Վրթանես Սռնկեցի (Կաֆացի, - 1570, Թեոդոսիա, Sanjak of Caffa, Օսմանյան կայսրություն), հայ տաղերգու։ Արարատյան գավառի Գիլան գյուղից գաղթել է Ղրիմ՝ Սեչով։ 1560 թվականից առաջ տեղափոխվել է Կաֆա։ Սեչովում եղել է տեղի հայկական եկեղեցու քահանա, Կաֆայում՝ եպիսկոպոս։ Գրել է երկու վկայաբանական ոտանավոր՝ 1567 թվականին Կաֆայում նահատակված Պարոն Լույսի մասին և մի քանի ոտանավոր-նամակ՝ ուղղված Լվովի հայոց արքեպիսկոպոս Գրիգոր Վարագեցուն։ Առավել արժեքավոր են «Ի վերայ Կաֆայուղութեան» և «Ոտանաւոր նորին Վրթանէսի ասացեալ․․․» բանաստեղծությունները։ Առաջինում նկարագրված է 1560 թվականի Կաֆայի սովը, երկրորդում այլաբանորեն արտահայտված է գրքի ու լուսավորության միջոցով այլադավանների հալածանքներից հայերին փրկելու գաղափարը։ Անտիպ ոտանավորները պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի N 3081, 9425 ձեռագրերում։

Վրթանես Սռնկեցի
Մահացել է1570
Մահվան վայրԹեոդոսիա, Sanjak of Caffa, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող

ԵրկերԽմբագրել

  • Հայոց Նոր վկաներ, կազմ.՝ Մանանդյան Հ., Աճառյան Հ., Վաղ-պատ, 1903, էջ 396-412։

ԳրականությունԽմբագրել

  • Ակինյան Ն., Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնն., 1921, էջ16-37։
  • Սահակյան Հ., Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (16-17-րդ դարեր), Երևան, 1975։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 531