Վրթանես Ասկերյան

հայ բանասեր, թարգմանիչ

Վրթանես Ասկերյան (1720, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1810), հայ բանասեր, Մխիթարյան միաբանության անդամ։

Վրթանես Ասկերյան
Դիմանկար
Ծնվել է1720
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1810
Ազգությունհայ
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի
Մասնագիտությունթարգմանիչ և բանասեր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, հմտանալով հատկապես լատիներենի մեջ։ Ունեցել է գրական-բանասիրական գործունեություն։ Կազմել է լատիներեն-հայերեն բառարաններ։ 1782 թվականին Վենետիկում լույս է տեսել նրա կազմած «Մշտնջենավոր պարզատոմարը»։

Ունի բազմաթիվ թարգմանություններ, որոնցից հիշատակության արժանի են Թեսավրոսի «Իմաստասիրությունը» (Վենետիկ, 1825), Ռոլենի «Պատմություն հռոմեական» բազմահատոր աշխատությունը (1816-1817), Ա. Գովդինի եռահատոր փիլիսոփայությունը (1750) և այլն[1]:

ԱշխատություններԽմբագրել

ԹարգմանություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 119