Վրացի ծերուկը (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

Վրացի ծերուկը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործություններից։

Վրացի ծերուկը
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1941
բարձրություն52
լայնություն37
ժանրդիմապատկեր
նյութկտավ, ստվարաթուղթ և յուղաներկ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Էդուարդ Իսաբեկյանը դիմանկարներ ստեղծել է դեռևս ուսանողական տարիներին։ «Վրացի ծերուկը» դիմանկարն աչքի է ընկնում կտավի գեղարվեստական կառուցման ամբողջական բնութագրով։ Աշխատանքը կատարված է վստահ, հյութեղ վրձնահարվածներով, մուգ-շագանակագույնի, օխրաների տաք գունային գամմայի համադրություններով, ձևի, ծավալի ամուր կառուցվածքային զգացողությամբ։

Նկարագրություն խմբագրել

Ալեբեղ թանձր ճերմակը, ծխամորճից թեթև դեղնած ծայրերով, սքողում է բերանի ձևը, որ սեղմում է ծխամորճը։ Լուսային գոտին ակտիվ է ծերունու դեմքին։ Կտավի գունային գամման կրում է բաժբեուկյան փափկության ու մոդելավորման ազդեցությունը, սակայն Իսաբեկյանն ինքնուրույն է կերտում յուրահատուկ խառնվածք, ընդգծում ազգային խարակտերային դիմագծերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել