Վրաստանի փոստի և փոստային նամականիշերի պատմություն

Վրաստանի փոստի և փոստային նամականիշների պատմությունը, անդրադառնում է Վրաստանի տարբեր տարիների, տարբեր պետական կարգերի օրոք (Ռուսական կայսրություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ) և անկախ Վրաստանի (սկսած 1992 թվականից)։ Սեփական փոստային նամականիշ Վրաստանում տպվել է 1919 թվականից։ Վրաստանը 1993 թվականի ապրիլ ամսից միջազգային փոստային ընկերության անդամ է, իսկ նրա ներկայացուցիչը պետական Georgian Post.[1] ընկերությունն է։

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության փոստային նամականիշ, 1919 թ․

Փոստի զարգացումը խմբագրել

19-րդ դարի սկզբին Վրաստանը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ[2], և նրա տարածքում գործել է ռուսական փոստային համակարգը։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, կարճ ժամանակ անկախ է եղել, իսկ 1922 թվականից մտել է Խորհրդային միության կազմի մեջ։ Խորհրդային տարիներին գործել է համամիութենական փոստային կապը։ Վրաստանը 1991 թվականին անկախություն է ձեռք բերել և կազմակերպել սեփական փոստային կազմակերպությունը։

Փոստային նամականիշների թողարկումը խմբագրել

Առաջին նամականիշները խմբագրել

Առաջին փոստային նամականիշները Վրաստանում թողարկվել են 1919 թվականի մայիսի 26-ին։ Եվս մեկ սերիա շրջանառության է դուրս եկել 1921 թվականին[3]։

Խորհրդային հանրապետություն խմբագրել

1922 թվականի հունվարին և փետրվարին լույս է տեսել հինգ փոստային նամականիշից կազմված խորհրդային Վրաստանի առաջին նամականիշների սերիան[3]։

ԱԽՖՍՀ խմբագրել

1922 թվականի մարտից մինչև 1923 թվականի սեպտեմբեր շրջանառության մեջ էին հավելատիպով նամականիշներ, իսկ 1923 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանում օգտագործվել են ԱԽՖՍՀ ընդհանուր թողարկման փոստային նամականիշներ[3]։

  Խորհրդային միության կազմում խմբագրել

1926-1993 թվականներին, երբ ԱԽՖՍՀ-ն դադարեց գոյություն ունենալ և Վրաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, Վրաստանում օգտագործվում էին ԽՍՀՄ փոստային նամականիշները։ Նրանց մեջ կային նամականիշներ, որոնք Վրաստանի աշխարհագրությանն ու ազգագրությանը։

  Անկախ Վրաստանի թողարկումներ խմբագրել

 
Վրաստանի ժամանակակից փոստային նամականիշներ (2005)

Խորհրդային Միության քայքայումից հետո անկախ Վրաստանը 1991 թվականի ապրիլից մինչև 1993 թվականի հուլիսի 31-ը թողարկում է իր սեփական նամականիշները[3]։ Ի տարբերություն շատ այլ հետ խորհրդային հանրապետություններից Վրաստանը խորհրդային նամականիշների վրա հավելատիպեր չի արել[4], թեև 1994 թվականին վրացական փոստային նամականիշների վրա հավելատիպեր են արվել[3]։

Կեղծարարություն խմբագրել

Անկախ Վրաստանի փոստային նամականիշները (1991 թվականից հետո) սպեկուլյատիվ ֆանտաստիկ թողարկումների նյութ են դառնում, երբ վրացական փոստային կազմակերպության անունից տպվում են կեղծ նամականիշներ, որոնք պաշտոնական համացուցակներում գրանցված չեն։ Բացի այդ Վրաստանի փոստային վարչությունը բազմիցս բողոքել է Միջազգային փոստային ընկերությանը Աբխազիայի, Աջարիայի, Բաթումի և Հարավային Օսիայի վարչական միավորների անունից կեղծ թողարկումերի համար[5][6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Georgia». Member countries. Eastern Europe and Northern Asia (անգլերեն). Universal Postal Union. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. Lang D. M. A Modern History of Georgia.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Stanley Gibbons Stamp Catalogue Part 10 Russia. — 6th edition.
  4. http://www.linns.com/howto/refresher/overprsoviet_20020812/refreshercourse.aspx Արխիվացված 2012-05-19 Wayback Machine Retrieved 2 April 2010.
  5. «UPU Circulars issued concerning illegal/illicit/problem stamp issues (1996—2003)» (PDF). DMS.PDM-La December 2003. Documents. (անգլերեն). Docstoc. 2003 թ․ դեկտեմբերի 8. էջեր 8 p. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Georgia — Illegal Issues of Postage Stamps // International Bureau Circular.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Rossiter, Stuart; Flower, John & Wellsted, Raife. «Commonwealth of Independent States (CIS)». Stamp Atlas (անգլերեն). Sandafayre Stamp Auctions. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • «Georgia». Country List (անգլերեն). All World Stamps Catalogue sponsored by Stanley Gibbons — Марки Грузии в онлайн-каталоге «Стэнли Гиббонс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  • «Georgia». A-Z of postal authorities. Encyclopaedia of Postal History (անգլերեն). Stampsite: The Encyclopaedia of Postal Authorities; BlackJack — Информация о марках Грузии в базе данных «Энциклопедия истории почты. Энциклопедия почтовых ведомств». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  • «Georgia». Philately. Stamp countries (անգլերեն). With Stamps and Flags Around the World; Gert Bundesmann. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  • «Грузия». Страны СНГ и Балтии. Марки — Почтовые марки России и СНГ. Тематические марки мира. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.