«Վրաստանի համար», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Վրաստանի համար
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀորիզոն
Հրատարակվել է1916
ՎիքիդարանՎրաստանի համար

Պատմություն խմբագրել

Այս բանաստեղծության գրվելու թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1916 թվականի սեպտեմբերի 18-ին «Հորիզոն» օրաթերթում (№ 208) «Հոդվածի փոխարեն» ենթավերնագրով, այնուհետև` Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 187-188)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 634.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վրաստանի համար