Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության խմբակ
Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության խմբակ, ստեղծվել է 1979 թվականին, Բեռլինում։ Վտանգված ազգերի համար ընկերակցությունը իրավապաշտպան հայտնի կազմակերպություն է, որը զբաղվում է փոքր ազգերի ռասայական, կրոնական, քաղաքական խնդիրներով, նրանց շահերի պաշտպանությամբ։
Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության խմբակ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | 1979 |
Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա |
Գործունեությունը խմբագրել
Խմբակը հիմնականում հանդես է գափս Հայ դատի պաշտպանությամբ, ձգտում Գերմանյիայի հասարակայնությանը պարզաբանել հարցի էությունը, մերկացնել թուրքական իշխանությունների և քարոզչության կեղծարարությունը Հայկական հարցում։ Խմբակի ներկայացուցիչները մասնակցել են 1984 թ. Փարիզում կայացած ժողովուրդների մշտական ատյանի նստաշրջանին (ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում), 1985 թ. Վիեննայում գումարված «ճնշված ժողովուրդները Թուրքական Հանրապետությունում» փորձագետների գիտաժողովին, 1990 թ. Երևանում կայացած Մեծ Եղեռնի 75-ամյակին նվիրված գիտաժողովին։ Վտանգված ազգերի համար ընկերակցության հրատարակած պաշտոնական հանդեսի էջերում տպագրվել են Հայ դատին, իսկ վերջին տարիների ընթացքում՝ նաև արցախյան խնդրին վերաբերող բազմաթիվ նյութեր։