Վովոկա (անգլ.՝ Wovoka, մոտ 1856[1], Smith Valley, Յուտայի նահանգ, ԱՄՆ[2][3] - սեպտեմբերի 20, 1932(1932-09-20), Yerington, Նևադա, ԱՄՆ[4][2]), մարգարե, ով հիմնել է մեսիական «Հոգու պարը» ուղղությունը։ Նա հայտնի է նաև Ջեկ Ուիլսոն անվամբ (անգլ.՝ Jack Wilson

Վովոկա
անգլ.՝ Wovoka
Դիմանկար
Ծնվել էմոտ 1856[1]
ԾննդավայրSmith Valley, Յուտայի նահանգ, ԱՄՆ[2][3]
Մահացել էսեպտեմբերի 20, 1932(1932-09-20)
Մահվան վայրYerington, Նևադա, ԱՄՆ[4][2]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրոնՇամանություն
Մասնագիտությունկրոնական առաջնորդ

ԿենսագրությունԽմբագրել

Վովոկան ծնվել է մոտավորապես 1856 թվականին` Նևադայում, որը գտնվում է Քարսոն Սիթից հարավ-արևելք[5]։ Նրա անունը պայուտական (հնդկական ցեղախումբ) լեզվից թարգմանաբար նշանակում է Կտրիչ[6]։ Վովոկայի հայրը` Թավիբոն կամ Սպիտակ մարդը իր ցեղախմբի հոգևոր առաջնորդ էր և դա հիմք հանդիսացավ, որ որդին սկսեց մեսիականության քարոզչությունը։ Հոր մահից հետո, 1870 թվականին, Վովոկան դաստիարակվեց սպիտակամաշկ ֆերմերի՝ Դավիթ Ուիլսոնի ընտանիքում[7]։ Նա Վովոկային կոչեց Ջեկ Ուիլսոն։ Դավիթի և Մերի Ուիլսոնի ընտանիքը կրոնական էր, նրանցից Վովոկան իմացավ Աստվածաշնչի և քրիստոնեական ուսմունքի մասին[8]։ 1888 թվականին Վովոկան հիվանդացավ տենդով։ Հիվանդության ընթացքում նա տեսիլք ունեցավ, որը փոխեց իր կյանքի ամբողջ ընթացքը։ Երազում նա խոսեց Արարչի հետ, ով իրեն ասաց, որ նա պետք է վերադառնա երկիր և քարոզի սիրո և խաղաղության վարդապետությունը, հնդկացիներին տեղեկացնի Մեսիայի գալստյան մասին ՝ նրանց սովորեցնելով հատուկ ծեսեր, որոնց հիմնական մասը վանկարկում և շրջանաձև պարերն էին։ Նոր վարդապետության հետևորդներին սպասվում էր, որ նրանք կազատվեն սպիտակամորթ մարդկանցից, որոնք պետք է անհետանան, իսկ մահացած հնդիկները կվերադառնան երկիր ՝ գոմեշների հսկայական նախիրների հետ միասին։ Հաջորդ երկու տարիների ընթացքում հարյուրավոր ուխտավորներ գալիս էին Վովոկայի մոտ ՝ լսելու նրա քարոզները։ Կարճ ժամանակահատվածում մեսիականությունը գրավեց ԱՄՆ-ում գտնվող ցեղախմբերի մեծ մասին։ Շարժման ամենադաժան կողմնակիցները Լակոտայի հնդիկներն էին։ Չնայած Վովոկայի քարոզների խաղաղ բնույթին, Լակոտայի որոշ առաջնորդներ մեկնաբանում էին նրա գաղափարները յուրովի։ Նրանք հավաստիացնում էին, որ յուրաքանչյուր ոք, ով կրում է պաշտպանիչ ամուլետներով զարդարված ոգիների վերնաշապիկները, դառնում է անխոցելի, և զինվորների փամփուշտները չեն կարողանա վնասել նրանց։ ԱՄՆ-ի կառավարությունը զորքեր ուղարկեց ճնշելու «Հոգու պարը» ուղղության հետևորդներին։ 1890 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո հնդիկների հավատը Վովոկայի մարգարեությունների ճշմարտության նկատմամբ խաթարվեց, և ծեսերի կատարումն աստիճանաբար դադարեց։ Սակայն Վովոկան մինչև իր կյանքի ավարտը հավատաց այդ ուղղությանը։ Նա մահացավ 1932 թվականի սեպտեմբերի 20-ին և թաղվեց Նևադա նահանգի Շուրց քաղաքում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 National Archives Identifier
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.lib.umich.edu/online-exhibits/exhibits/show/great-native-american-chiefs/group-of-native-american-chief/wovoka
  3. 3,0 3,1 3,2 https://books.google.ca/books?id=EB40YiZ2AdsC&pg=PT159
  4. 4,0 4,1 4,2 http://www.legendsofamerica.com/na-wovoka.html
  5. Hittman,"Wovoka And The Ghost Dance:Expanded Edition" (Lincoln, Nebraska:University of Nebraska:Press 1997) 47
  6. Муни Дж. Религия Пляски Духов и восстание сиу в 1890 году. — ЗелО, 1996. — С.15.
  7. Du Bois, Cora "The 1870 Ghost Dance" Anthropological Records Vol. 3, No. 1 (1939) (Berkeley, California; University of California Press) 3-4
  8. Hittman, Wovoka 55-56


ԳրականությունԽմբագրել

  • Джеймс Муни. Религия Пляски Духов и восстание сиу в 1890 году. — Москва: ЗелО, 1996. — 222 с.
  • Michael Hittman. Wovoka and the Ghost Dance. — Bison Books, 1998. — ISBN 0803273088
  • Kehoe, Alice Beck. The Ghost Dance: Ethnohistory and Revitalization. — Long Grove, Illinois: Waveland Press, 2006. — ISBN 978-1-57766-453-6

ՖիլմերումԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել