Վոյցեխ Բալչուն (լեհ.՝ Wojciech Balczun, հունիսի 19, 1970(1970-06-19), Լեհաստան), լեհ և ուկրաինացի անհատ ձեռնարկատեր, ռոք երաժիշտ, ինչպես նաև «Украинська зализныця» ԲԲԸ-ի տնօրեն։

Վոյցեխ Բալչուն
լեհ.՝ Wojciech Balczun
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1970(1970-06-19) (53 տարեկան)
ԾննդավայրԼեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունգործարար
ԱնդամությունChemia?
 Wojciech Balczun Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կատովիցեում գտնվող Շլոնսկի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Այնուհետև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Rotterdam School of Management Erasmus University-ում։ Բալչուն սկսել է իր կարիերան Trybuna Slaska թերթի վաճառքի բաժնից։ Արդյունքում նա ստացավ մարքեթինգի տնօրենի պաշտոն Poczta Polskiej S.A փոստային կազմակերպությունում[1]։ 2005-2007 թվականներին Բալչուն գլխավորել է PKP S.A. կազմակերպության վերահսկիչ խորհուրդը։ 2008-2013 թվականներին Վոյցեխ Բալչուն եղել է PKP Cargo կազմակերպության գլխավոր կառավարիչը[2]։ 2007 թվականին ստեղծել է Chemia (Քիմիա) ռոք խումբը, որտեղ դարձել է կիթառահար։ 2010 թվականին խումբը սկսում է հյուրախաղերը և թողարկում իր առաջին ալբոմը։ 2011 թվականին վերաթողարկում է իր առաջին ձայնասկավառակը։ 2012 թվականի գարնանը Վանկուվեռում խումբը ձայնագրեց իր առաջին փոքր ալբոմը։ Նույն տարում խումբը ելույթ ունեցավ Կանադայում, որտեղ էլ ձայնագրեց իր ստուդիական երրորդ ալբոմը։ 2015 թվականին խումբը ձայնագրեց հաջորդ՝ Let Me ալբոմը[3]։ 2017 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած մրցույթի արդյունքում Ուկրաինայի կառավարության կազմի կողմից նշանակվել է որպես «Украинська зализныця» ԲԲԸ-ի վարչության կառավարիչ։ Ընտրվելուց հետո Վոյցեխ Բալչուն ելույթ է ունենում Կառավարությունում լեհերեն լեզվով՝ առանց թարգմանչի, իսկ երբ նախարարները ոչինչ չհասկացան նրան փորձեց թարգմանել նորանշանակ վարչապետ Վ.Գրոյսմանին[4]։ Ստանալով նոր պաշտոն, մեծն ռոք երաժիշտը շարունակեց մեկնել հյուրախաղերի[5][6] : 2017 թվականի օգոստոսի 9-ին Վոյցեխ Բալչունը հրաժարական տվեց[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Во главе «Укрзализныци» может стать польский рок-музыкант». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  2. Руководить железными дорогами Украины будет польский рокер
  3. Chemia rusza na podbój świata. Premiera teledysku «Fun Gun» Արխիվացված 2016-05-06 Wayback Machine(լեհ.)
  4. Новый глава УЗ выступил в Кабмине на польском языке без переводчика
  5. Получивший украинские железные дороги польский рокер продолжит концерты
  6. https://economics.unian.ua/transport/1751701-volodimir-omelyan-mi-domovlyalisya-pislya-obrannya-balchun-pripinyae-kontserti-i-zaymaetsya-robotoyu-ale-vin-znovu-rozmistiv-svoyu-programu-gastroley-na-lyutiy-kviten.html
  7. В бывшем главе Укрзализныци разглядели «польского Остапа Бендера» // Взгляд, 25 сен 2017

Արտաքին հղումներ խմբագրել