Վոզուչա վանք
Վոզուչա վանք (սերբ.՝ Манастир Возућа, բոս․՝ և խորվ.՝ Manastir Vozuća, կամ Վոզուչիցա (սերբ.՝ Манастир Возућица)՝ ի պատիվ Սուրբ Երրորդության), Սերբ ուղղափառ եկեղեցու Դաբրո-Բոսնիական թեմի վանք։ Տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության Զենիցկո-Դոբոյսկի կանտոնի Զավիդովիչի համայնքի Վոզուչա գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Ի սկզբանե նվիրված է եղել Սուրբ Նիկողայոսին[1]։
Վոզուչա վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տեղագրություն | City of Zavidovići |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Metropolitanate of Dabar-Bosna? |
Vozuća Monastery Վիքիպահեստում |
2004 թվականին վանքը ներառվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների ցանկում[1]։
Պատմություն
խմբագրելԱվանդության համաձայն՝ վանքը հիմնադրել է Դրագուտին թագավորը 14-րդ դարում[2]։ Մեկ այլ վարկածի համաձայն` վանքը հիմնադրվել է 16-րդ դարում։ 1617 թվականին այն առաջին անգամ հիշատակվել է փաստաթղթերում, որոնցում նշվում է, որ դպիր Պետարը արտագրել է «Սանդուղքը»[1]։
1690 թվականին վանականների մեծ մասը լքել է վանքը թուրքական սպառնալիքի պատճառով։ Վանքը դատարկ է մնացել մինչև 1856 թվականը, երբ սկսվել է դրա վերականգնումը։ 1859 թվականին վանքի եկեղեցին վերականգնվել է, իսկ 1865 թվականին այն օծվել է ի պատիվ Սուրբ Երրորդության[1]։
1917 թվականի փետրվարի վերջին Ավստրո-Հունգարիայի իշխանությունները խլել են վանքի զանգը։ 1941 թվականի սեպտեմբերի 5-ին խորվաթ ժանդարմները թալանել են վանքը։ 1941 թվականի փետրվարի 14-ին մուսուլման ապստամբները հրդեհել են դպրոցը, փայտե զանգակատունը և եկեղեցու մոտակայքում գտնվող 20 փայտե տնակներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վանքը վերականգնվել է, կառուցվել է քարե զանգակատուն։ Հետագայում այն քանդվել է՝ պատմական տեսքի աղավաղման պատճառով։ 1989 թվականին կառուցվել է փայտե նոր զանգակատուն։ 1991 թվականին վանքն էլեկտրականացվել է[1]։
1995 թվականի սեպտեմբերի 10-ին Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության բանակը Սերբական Հանրապետության զինված ուժերից հետ է գրավել վանքը և հարակից գյուղերը։ Զանգակատունը այրվել է, եկեղեցին վնասվել է փամփուշտներից, իսկ ներսում նկարվել է գրաֆիտի, պղնձե տանիքը քանդվել և տեղափոխվել է[1][2]։
2006 թվականին սկսվել է վանքի վերականգնումը։ 2015 թվականի հուլիսի 25-ին Զախումսկո-Հերցեգովինայի եպիսկոպոս Գրիգորին օծել է վանքը[3]։ Նախկին բոսնիացի զինվորի կողմից պահպանված վանական խաչը վերադարձվել է[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Graditeljska cjelina – Manastir Vozuća u Vozućoj» (սերբա-խորվաթերեն). Komisija za očuvanje nacionalnih spomenika BIH. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 2,0 2,1 «Манастир Свете Тројице у Возући» (սերբերեն). Митрополија Дабробосанска. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Освећење обновљеног манастира Возућице» (սերբերեն). Српскa Православнa Црквa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Љ. ЂУРИЋ. «Бошњак спасао манастирски крст» (սերբերեն). Novosti.rs. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.