Վյոշենսկայայի կաղնի (ռուս.՝ Вёшенский дуб), բնության բուսաբանական հուշարձան, որը գտնվում է ՌԴ Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանի Վյոշենսկայա ստանիցայից 8 կմ դեպի հյուսիս[1]։ Աճում է Շոլոխովսկի անտառտնտեսության տարածքում։ Դասվում է դաշնային նշանակության հատուկ պահպանվող բնական տարածքների շարքին[2]։ Վյոշենսկայայի կաղնին համարվում Հարավային դաշնային օկրուգի ամենահին ծառը[3]։ Ծառը գտնվում է Միխայիլ Շոլոխովի արգելոց-թանգարանի տարածքում[4]։

Վյոշենսկայայի կաղնի
Քարտեզ
Քարտեզ
Տեսակբնության հուշարձան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎյոշենսկայա
Ներկա վիճակբավարար

Պատմություն խմբագրել

Համաձայն տեղական ավանդույթների՝ կաղնուց 500 քայլ հեռավորության վրա թաղված է թաթարական խանի գանձ։ Սակայն որ կողմում նրան փնտրել, հայտնի չէ։ Նախկինում շատ կազակներ եկել են կաղնու մոտ՝ փորձելով գտնել գանձը[1]։

1952 թվականին ծառին հարվածել է կայծակը, որը վնասել է երկու բներից մեկը։ Այս մասին վկայում են կաղնու վրա մնացած նշանները[1]։

Ըստ անձնագրի՝ ծառը մոտ 400 տարեկան է, սակայն իրականում այն կարող են տնկած լինել նաև ավելի վաղ, քանի որ հետազոտողները կարծում են, որ Իվան Ահեղի ժամանակ ծառն արդեն աճում էր[1]։

2010 թվականի դրությամբ ծառը եղել է բավարար վիճակում, փրկվել է անտառային հրդեհներից[4]։

2011 թվականի ապրիլին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ «Ծառերը կենդանի բնության հուշարձաններ են» համառուսաստանյան ծրագրի սերտիֆիկացիոն հանձնաժողովը հավանություն է տվել Ռոստովի մարզի անտառային տնտեսության վարչության առաջարկին կաղնուն հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ մասնագետները կկատարեն ախտորոշում, ծառին կշնորհվի կենդանի բնության հուշարձանի կարգավիճակ։ Դա նշանակում է, որ նրա վրա կտարածվի պետական պաշտպանություն և վերականգնման միջոցների համալիր միջոցառումներ[1]։

Ռոստովի մարզի վարչակազմի 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Ռոստովի մարզի բնության հուշարձանների մասին» թիվ 418 որոշման համաձայն՝ կաղնին, ինչպես նաև նրան հարակից տարածքը մարզային նշանակության բնության հուշարձան են[5]։

Նկարագրություն խմբագրել

Վյոշենսկայայի կաղնին ամառային կաղնի է[3]։

Ծառի բունը 1,9 մետր բարձրության վրա բաժանվում է երկու մասի և ձևավորում է երկու ինքնուրույն բուն[4]։ Դրանցից առաջինի բարձրությունը 25 մետր է, տրամագիծը՝ 1,4 մետր։ Երկրորդի բարձրությունը 25,2 մետր է, տրամագիծը՝ 1,6 մետր։ Կաղնու շուրջ բնապահպանական տարածքը 150 հեկտար է, իսկ բնապահպանական գոտին հենց բնության հուշարձանի շուրջ 2,5 հեկտար է։ Կաղնին ունի ամուր, թամբարդով բուն և լայն սաղարթ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вешенский дуб-великан вошел в число уникальных деревьев России
  2. Вешенский//ООПТ России
  3. 3,0 3,1 «Вёшенский дуб-великан получил статус памятника живой природы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 Многовековой дуб станет памятником живой природы Ростовской области
  5. Вешенский дуб вошел в число уникальных деревьев России

Արտաքին հղումներ խմբագրել