Վյաչեսլավ Հովհաննեսի Հովհաննիսյան (1974 թ. դեկտեմբերի 11 - 1994 թ. մայիսի 12), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Վյաչեսլավ Հովհաննիսյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1974(1974-12-11)
Մահացել էմայիսի 12, 1994(1994-05-12) (19 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Վյաչեսլավ Հովհաննիսյանը ծնվել է 1974 թ.-ի դեկտեմբերի 11-ին նախկին Ուզբեկական ՍՍՀ-ում։ Նրանց ընտանիքը մշտական բնակության նպատակով 1980 թ. տեղափոխվել է Արմավիրի (Հոկտեմբերյանի) շրջանի Եղեգնուտ գյուղը։ 1990-1991 ուսումնական տարում ավարտել է հիշյալ գյուղի դպրոցի 8-րդ դասարանը։ Այնուհետև միջնակարգ կրթություն է ստացել հեռակա ուսուցման ձևով՝ միաժամանակ աշխատելով արտադրության մեջ։ 1994 թ. մայիսի 12-ին նա զորակոչվել է հայկական բանակ և իր ծառայությունն անցկացրել է Կապան քաղաքում։ Սահմանային գոտում մարտական հանձնարարությունների կատարման ժամանակ նա զոհվել է 1994 թ.-ի հունվարի 23-ին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության