Վյաչեսլավ Կուպրիյանով
Վյաչեսլավ Կուպրիյանով (ռուս.՝ Вячесла́в Гле́бович Куприя́нов, դեկտեմբերի 23, 1939[1][2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս բանաստեղծ, թարգմանիչ։
Վյաչեսլավ Կուպրիյանով Вячесла́в Гле́бович Куприя́нов | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Вячеслав Глебович Куприянов |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1939[1][2] (84 տարեկան) |
Ծննդավայր | Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Vyacheslav Kupriyanov Վիքիպահեստում |
Ծնվել է 1939 թվականին, Նովոսիբիրսկում։ Ավարտել է Մոսկվայի արտասահմանյան լեզուների մանկավարժական ինստիտուտի թարգմանական ֆակուլտետը (1967): Ինստիտուտում ստեղծել է «Ֆոտոն» գրական միավորումը։ 1963 թվականից թարգմանություններ է կատարում գերմանական գրականությունից, նախևառաջ փոխադրել է Ռայներ Մարիա Ռիլկեի ստեղծագործությունները։
Կուպրիյանովի ազատ բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 40 լեզուներով։ Միջազգային գրական տասնյակ մրցանակների դափնեկիր է, Ռուսաստանի և Սերբիայի գրողների միությունների, ռուսական ՊԷՆ-ակումբի անդամ։ Նրա ստեղծագործություններն առանձին գրքով լույս են տեսել նաև հայերեն[4]։
Վյաչեսլավ Կուպրիյանովը հայերեն
խմբագրել- Բաբելոնյան աշտարակը; Երբ կետերը ցամաք վերադառնան...; Մրջյունները և երկինքը; «Օդային համբույրի մի ոչէվկլիդյան տարածություն...»; Միստիկ գրավչություն; Վատ դերասանը; Մենք չենք նկատում; Մարդահամար; «Երևբէ...»; «Երբևէ չեղած...»; «կյանք կա և մյուս մոլորակներում...»; «խոսքը գետ է...»; Տարօրինակ փորագրանկար; «Ազատության...»; Ապրուստի համար նվազագույնը; Մտքերի տիրակալները; «Չի կարելի վստահ լինել ինչ-որ բանում...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 181-197։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 374—377. — ISBN 5-94848-262-6
- ↑ 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 180։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Կուպրիյանով» հոդվածին։ |