Վլադլեն Սեմիվոլոս (ռուս.՝ Владле́н Станисла́вович Семиволо́с, նոյեմբերի 27, 1961(1961-11-27), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Վլադլեն Սեմիվոլոս
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1961(1961-11-27) (62 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հայր Ստանիսլավ Սեմիվոլոս

Կենսագրություն խմբագրել

1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետում է ինդոնեզերենին, մալայերենին և անգլերենին։

1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1985 թվականից մինչև 1989 թվականը Սինգապուրում եղել է ԽՍՀՄ դեսպանության քարտուղար-ռեֆերենտ։
  • 1995-ից մինչև 1998 թվականն Ինդոնեզիայում հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության առաջին քարտուղար։
  • 2001 թվականից մինչև 2004 թվականն Ինդոնեզիայում հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2004-ից մինչև 2007 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՍԵԱՆ երկրների դեպարտամենտի և համասիական խնդիրների բաժնի պետ։
  • 2007-2011 թվականներին Կամբոջայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2011 թվականի մայիսից մինչև 2015 թվականի հունվարը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիական և խաղաղօվկիանոսյան համագործակցությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2015 թվականի հունվարի 30-ից մինչև 2019 թվականի հունիսի 26-ը Բրունեյում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի հունիսի 1)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի դեկտեմբերի 28)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել