Վլադիսլավ Վանչուրա

Վլադիսլավ Վանչուրա (Vancura) (հունիսի 23, 1891(1891-06-23)[1][2][3][…], Հայ վե Սլեզսկու, Ավստրո-Հունգարիա[2][4] և Հայ վե Սլեզսկու, Օպավայի շրջան[5] - հունիսի 1, 1942(1942-06-01)[6][1][5], Կոբիլիսի, Պրահա 8, Պրահա 8, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ և Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[5]), չեխ գրող։ Կրթությամբ բժիշկ։

Վլադիսլավ Վանչուրա
չեխ․՝ Vladislav Vančura
Vladislav Vancura.jpg
Ծնվել էհունիսի 23, 1891(1891-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրՀայ վե Սլեզսկու, Ավստրո-Հունգարիա[2][4] կամ Հայ վե Սլեզսկու, Օպավայի շրջան[5]
Վախճանվել էհունիսի 1, 1942(1942-06-01)[6][1][5] (50 տարեկան)
Վախճանի վայրԿոբիլիսի, Պրահա 8, Պրահա 8, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ կամ Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, կինոռեժիսոր, բժիշկ-գրող, դրամատուրգ, սցենարիստ, քննադատ և բժիշկ
Ազգությունչեխ
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան և First Faculty of Medicine, Charles University?[4]
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներժողովրդական արտիստ Թոմաշ Գարիգ Մասարիկի շքանշանի Մեծ խաչի ասպետ Սպիտակ առյուծի շքանշան և Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ)
ԱմուսինLudmila Vančurová?
ԶավակներAlena Santarová?
Vladislav Vančura Վիքիպահեստում

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Առավել հայտնի է «Հացթուխ Յան Մարհոուլը» (1924 թվականին) վեպը, որտեղ նկարագրված է մանր սեփականատերերի քայքայումը կապիտալիզմի օրոք։ «Հերկի և պատերազմի դաշտեր» (1925 թ.) երգիծական վեպում բողոքել է իմպերիարիստական պատերազմի դեմ, կործանման դատապարտված կապիտալիստական աշխարհը ներկայացրել սուր երգիծական-գրոտեսկային պատկերներով։ «Մարկետա Լազարովա» (1931 թ.), «Փախուստ դեպի Բուդին» (1932 թ.) վեպերում և «Թագուհի Դորոակայի աղեղը» (1932 թ.) պատմվածքների ժողովածուում հիմնականը ողբերգական սիրո թեման է։ «Պատկերներ չեխ ժողովրդի պատմությունից» (հ․ 1-3, 1939-1940 թթ.) գեղարվեստական ժամանակագրությունում հասել է էպիկական ընդգրկման, մոնումենտալության, լեզվի պարզության։ Վանչուրան չեխական սոցիալիստական գրկ անության սկզբնավորողներից է։ Հանդես է եկել նաև որպես սցենարիստ ու ռեժիսոր։ Եղել է Չեխոսլովակիայի կինոնկարային ընկերության կազմակերպիչն ու առաջին նախագահը։ Գնդակահարել են հիտլերականները դիմադրության շարժմանը մասնակցելու համար։ Ետմահու Վանչուրաին շնորհվել է Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետի կոչում (1946 թ.)։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 278