Վովա Վարդանով
Վլադիմիր Թևանի Վարտանով (առավել հայտնի որպես Վովա Վարտանով (դեկտեմբերի 10, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր։
Վովա Վարդանով | |
---|---|
դեկտեմբերի 10, 1965 (58 տարեկան) - | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կրթություն | Երևանի Բելինսկու անվան թիվ 38 դպրոց և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1994) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1965 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 դպրոցը։ 1984–1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ Լագոդեխում տեղակայված բազայում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին որպես հատուկ նշանակության ջոկատի հետախուզական դիվիզիայի հրամանատար[1]։
Մասնակցությունը Արցախյան պատերազմին
խմբագրելՎարտանովի խոսքերով, Հայաստանի հետախուզության հիմնադիր, «Ղարաբաղ-2» գաղտնի կոմիտեի Սամվել Շահինյանի հրահանգով զորացրված հատուկջոկատայիններից 1989 թվականի դեկտեմբերին սկսել հավաքել հատուկ նշանակության խումբ հակառակորդի խոր թիկունքում աշխատելու համար, իսկ 1990 թվականի հունվարին խումբը գնացել է իր անդրանիկ առաջադրանքի կատարմանը։
Կրթություն
խմբագրել- 1986-1994, սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեութուն
խմբագրել- 2012 թվականից FM106.5 Լրատվական ռադիոյում վարում է «Հետախույզի օրագիրը» հեղիանակային հաղորդաշարը[2]։
Ընտանիք
խմբագրելՈւնի երկու զավակ՝ Արշակ և Վաղինակ։