Վլադիմիր Մեծի հուշարձան (Բատայսկ)

Վլադիմիր Մեծի հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Великому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում[1]։ Կառուցվել է 2015 թվականին քաղաքի «Ռադուժնի» զարգացող թաղամասում։ Հուշարձանի հեղինակը Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերակցության (Ռոստովի տարածաշրջանային բաժանմունք) անդամ քանդակագործ Սերգեյ Իսակովն է[1]։

Վլադիմիր Մեծի հուշարձան (Բատայսկ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԲատայսկ

Պատմություն խմբագրել

Նախքան հուշարձանի կառուցման աշխատանքներն սկսելը ստեղծվեց դիտահարթակով բլուր։ Իշխան Վլադիմիրի հուշարձանի կառուցման վայրի կողքին սկսվեց Իշխան-Վլադիմիրյան տաճարի շինարարությունը։ Շինության առաջին քարը հանդիսավորությամբ դրվեց 2015 թվականի հունիսի 13-ին։ Բատայսկի տեղական ավանդույթների համաձայն` հուշարձանը պետք է կանգնեցվի նախքան տաճարի կառուցումը, և այդ ավանդույթին որոշեցին հետևել նաև այս անգամ[1]։

Հուշարձանի բացումը Բատայսկ քաղաքում տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բատայսկի քաղաքապետ Վալերի Պուտիլինի, քաղաքի բնակիչների և շրջանի հոգևորականության ներկայությամբ։ Իշխան Վլադիմիրի հուշարձանի օծումը կատարել է Դոնի մետրոպոլիայի ղեկավար Մերկուրին[2]։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանի բարձրությունը 4 մետր է, այն տեղադրված է 3 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Պատվանդանի պարագծով տեղադրված են հինգ սրբերի այլ քանդակներ` սրբազան Թեոդորոս Վլադիմիրցու, բարեպաշտ Հովհաննես Կրոնշտադտցու, առաքելապատիվ իշխանուհի Օլգայի, վերապատվելի Սերգի Ռադոնեժցու և երջանկահիշատակ Մատրոնա Մոսկվացու[2]։

Ծանոթագրություններ խմբագրել