Վլադիմիր Հովհաննիսյան (ԽՍՀՄ հերոս)

Վլադիմիր Աբրահամի Հովհաննիսյան (հուլիսի 4 (17), 1905, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 6, 1943(1943-08-06)[1], Կարաչև, Օրյոլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), գվարդիայի ավագ լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս (օգոստոսի 27, 1943, հետմահու)։

Վլադիմիր Հովհաննիսյան
հուլիսի 4 (17), 1905 - օգոստոսի 6, 1943(1943-08-06)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԿարաչև, Օրյոլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿարաչև
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[1] և Լենինի շքանշան

ԽՄԿԿ անդամության թեկնածու 1941 թվականից։ 1941 թվականին մասնակցել է Սմոլենսկի մարզի Ելնյա, Ցարցևո քաղաքների պաշտպանական կռիվներին։ Նրա ղեկավարած դասակը Օրյոլ-Կուրսկի ուղղությամբ ծավալված մարտերում ոչնչացրել է 63 և գերի վերցրել 18 գերմանացի զինվոր, անձամբ ոչնչացրել է 38 զինվոր ու սպա։ Ուլյանովսկ շրջանային կենտրոնի համար մղած մարտերում Հովհաննիսյանի ստորաբաժանումը ոչնչացրել է 360 և գերի վերցրել 70 զինվոր ու սպա։ Հովհաննիսյանը զոհվել է Կարաչաև քաղաքի համար մղված մարտերում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 574