Վլադիմիր Գրիգորիի Կուլիշով (հուլիսի 20, 1957(1957-07-20), Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուսական հատուկ ծառայության գործիչ, բանակի գեներալ, ՌԴ ԱԴԾ տնօրենի տեղակալ, ԱԴԾ սահմանապահ զորքերի ղեկավար (2013 թվականի ապրիլի 11-ից)։

Վլադիմիր Կուլիշով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1957(1957-07-20) (66 տարեկան)
ԾննդավայրՌոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԱզգային ավիացիոն համալսարան և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա[1]
Մասնագիտությունռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) «Ռազմական ծառայությունների համար» շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ Մեդալ «Ղրիմը վերադարձնելու համար» Medal "for participation in anti-terrorist operations" medal for distinguished military service և «200 տարի ՆԳՆ Ռուսաստան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի հուլիսի 20-ին։ 1979 թվականին ավարտել է Կիևի ազգային ավիացիոն համալսարանը, աշխատել է Ռոստովի քաղաքացիական ավիացիայի № 412 գործարանում։ 1982 թվականի օգոստոսից ծառայում է պետանվտանգության մարմիններում։ Ավարտել է Ֆ. Դերժինսկու անվան ԽՍՀՄ ՊԱԿ Բարձրագույն դպրոցը։ 2000 թվականից աշխատել է Ռուսաստանի ԱԴԾ կենտրոնական ապարատում։ 2003 թվականի հուլիսին դարձել է Ռուսաստանի ԱԴԾ Սարատովի շրջանի վարչության պետ։ 2004 թվականից Ռուսաստանի ԱԴԾ ահաբեկչության դեմ պայքարի 2-րդ վարչության պետի առաջին տեղակալ, հետագայում Ռուսաստանի ԱԴԾ Չեչենական հանրապետության վարչության պետ։ 2008 թվականի օգոստոսից 2013 թվականի մարտը եղել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրենի տեղակալը և Միջազգային հակաահաբեկչական կոմիտեի Ռուսական բաժնի ղեկավար։ 2013 թվականի ապրիլի 11-ից Ռուսաստանի ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալն է և Սահմանապահ ծառայության ղեկավարը։

Անձնական կյանք խմբագրել

Իննա Կուլիշովան (կինը) ապրում և աշխատում է Մոսկվայում։

Ռոման Վիկտորովիչը (թոռը) որդեգրվել է պապի կողմից ծնողների հրաժարվելուց հետո, նա ապրում և աշխատում է Կալինինգրադում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել