Վլադիմիր Կորոլենկոյի տուն-թանգարան

Վլադիմիր Կորոլենկոյի տուն-թանգարան (ռուս.՝ Со́чинский худо́жественный музе́й), Վլադիմիր Կորոլենկոյի թանգարանը գտնվում է Ի. Գ. Կորոլենկոյի (գրողի հարազատ եղբայրն է) առանձնատանը՝ Գելենջիկից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ջանխոտ ավանում։ Առանձնատունը պատմա-ճարտարապետական հուշարձան է[1][2]։

Վլադիմիր Կորոլենկոյի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոդարի երկրամաս
ՎայրՋանխոտ
Հիմնադրվել էմայիսի 21, 1964
Կայքгелмузей.рф/o-muzee/218-dom-muzej-vg-korolenko.html
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Առանձնատունը կառուցվել է 1901-1902 թթ. ըստ գրողի նկարների և գծագրերի, շինարարությունը կատարվել է նրա անմիջական մասնակցությամբ։ Գտնվում է Սուրբ Նինա լանջին, անտառային կիրճում, որտեղից տեսարան է բացվում ծով դեպի։

1889-1915 թթ. Վլադիմիր Կորոլենկոն ինն անգամ իր ընտանիքի հետ եկել է Ջանջուն։ Հենց այստեղ է գրողն աշխատել իր բազմաթիվ ակնարկների և պատմությունների վրա։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1930-ական թվականներին, առանձնատունը դարձել է անօթևան երեխաների հանգրվան, այնուհետև ժամանակավոր հանգստի կենտրոն, պիոներական ճամբար։

Դեռևս Հայրենական պատերազմից առաջ երկրի գրական համայնքը բարձրացրել էր Ջանխոտում թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը, սակայն մինչև պատերազմը թանգարանը չի ստեղծվել։

1953 թվականին կողաշենքի փոքրիկ սենյակում բացվել է գրող Վլադիմիր Կորոլենկոյի անկյունը։ 1957 թվականի մայիսին շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ գրողի Ջանխոտ ժամանման մասին։ 1958 թվականին Ի. Գ. Կորոլենկոյի տունն անցնում է Կորնովսկի շաքարի գործարանի իրավասության տակ։

Թանգարանը պաշտոնապես բացվել է 1964 թվականի մայիսի 21-ին։ Առանձնատան շենքը փոխանցվել է Գելենջիկի պատմական և տարածաշրջանային թանգարանի հաշվեկշռին[3]։

1982-1991 թթ. թանգարանում կատարվել են վերականգնման աշխատանքներ, 1998-2003 թվականներին տեղի ունեցավ վերականգնման նոր փուլ։

Թանգարանի ցուցադրությունն այցելուներին պատմում է գրողի կյանքի ու աշխատանքի մասին, ինչպես նաև հնարավորություն է տալիս վայելելու 20-րդ դարի սկզբի հին առանձնատան յուրահատուկ մթնոլորտը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение Краснодарского крайисполкома № 63 от 29.01.1975 г.
  2. «Дом-музей В.Г. Короленко». www.museum.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  3. Решение Геленджикского горисполкома от 11.06.1965 г.
  4. «Дом-музей Владимира Короленко: экспозиции, адрес, телефоны, время работы, сайт музея». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.