Վլադիմիր Դավիդյանց

հայ բժիշկ, համաճարակաբան

Վլադիմիր Աշոտի Դավիդյանց (փետրվարի 16, 1953(1953-02-16)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2020(2020-10-29)[2], Երևան, Հայաստան), հայ բժիշկ, համաճարակաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2002): ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր[3]։

Վլադիմիր Դավիդյանց
Ծնվել էփետրվարի 16, 1953(1953-02-16)[1]
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 29, 2020(2020-10-29)[2] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1976)
Մասնագիտությունբժիշկ և համաճարակաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1997)
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և ՀՀ ԱՆ

Կենսագրություն

խմբագրել

Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953 թվականի փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում։ 1976 թվականին Դավիդյանցն ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1989-1996 թվականներին և 1998 թվականից եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ։ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն։ 1998 թվականից եղել է ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ[4], 2005 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն։ ՀՀ ԱԱԻ փոխտնօրեն, 2008 թվականից՝ Դետոքս առողջության վերականգնման և պահպանման կենտրոնի հիմնադիր տնօրեն։

1996 թվականից եղել է համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ, 2001 թվականից՝ Համաշխարհային արևադարձային գիտական խորհրդի անդամ, 2001 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002 թվականից ՌԴ բնական ԳԱ-ների անդամ։

Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության և մակաբուծաբանության հարցերին։

Մրցանակներ, կոչումներ

խմբագրել
  • ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր
  • «Ռուդոլֆ Վիրխովի» մեդալ (2004)
  • «Ռենտգեն» մեդալ (2005), Եվրոպական բնական գիտությունների ակադեմիա

Մենագրություններ

խմբագրել
  • Эпидемиология: "Воспоминание" о будущем, Ереван, 2004.
  • Липидный обмен и комбинированная антиоксидантотерапия при туберкулезе легких.
  • Организация и тактика гигиенических и противоэпидемических мероприятий в условиях стихийных бедствий и массовых катастоф.
  • Стандарты эпидемиологического надора за инфекционными заболеваниями.

Ուսումնական ձեռնարկներ

խմբագրել
  • Клинико-лабораторная диагностика гельминтозов.
  • Применение санитарной статистики в эпидемиологии.
  • Основы иммунитета, прикладная иммунология и современный эпидемиологический анализ.
  • Социально-экономический анализ в эпидемиологии.

Քարտեզներ

խմբագրել
  • Гельминтология. Учебный атлас.
  • Протозоология. Учебный атлас.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1995
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը
  3. «Վլադիմիր Աշոտի Դավիդյանց». www.doctors.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.(չաշխատող հղում)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 338։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Դավիդյանց» հոդվածին։