Վլադիմիր Առաքելի Դալլաքյան (մայիսի 1, 1924(1924-05-01)[1], Տավուշ, Հայաստան[1] - օգոստոսի 22, 1952(1952-08-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ, գվարդիայի կրտսեր լեյտենանտ։

Վլադիմիր Դալլաքյան
մայիսի 1, 1924(1924-05-01)[1] - օգոստոսի 22, 1952(1952-08-22)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՏավուշ, Հայաստան[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՏավուշ
Կոչումկրտսեր լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Ստալինգրադյան ճակատամարտին։ Փառքի շքանշանների արժանացել է 1945 թվականին առաջին ուկրաինական ռազմաճակատի մարտական գործողություններին մասնակցելիս, Լեհաստանի գրավման, Օդերի և Նայսեի գետանցման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Ետպատերազմյան տարիներին աշխատել է ՀԽՍՀ ներքին գործերի մինիստրությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 264