Վլադիմիր Անգիլեև (ռուս.՝ Влади́мир Ива́нович Ангиле́ев, հոկտեմբերի 12 (24), 1878 - մայիսի 17, 1951(1951-05-17), Դարմշտադտ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Առաջին համաշխարհային պատերազմի հերոս, Սպիտակ շարժման մասնակից, գեներալ-մայոր։

Վլադիմիր Անգիլեև
հոկտեմբերի 12 (24), 1878 - մայիսի 17, 1951(1951-05-17) (72 տարեկան)
Մահվան վայրԴարմշտադտ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունԹիֆլիսի զինվորական ուսումնարան
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Order of Saint Vladimir 4th class with swords and bow և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ 1899 թվականին ավարտել է Թբիլիսիի հետևակային յունկերական ուսումնարանը, 2-րդ կարգով, ստանալով ենթապրապորշչիկի կոչում, ծառայության է անցնում 155-րդ Կուբինյան հետևակային գնդում։ 1900 թվականի մարտի 1-ին ստանում է պոդպորուչիկի կոչում։

Աստիճանակարգեր`

  • պորուչիկ ( 01.03.1904)
  • շտաբս-ռոտմիստր (01.03.1908)
  • կապիտան (01.03.1912)
  • փոխգնդապետ (1915)
  • գնդապետ (1917)

Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ եղել է գեներալ Միշչենկոյի շտաբում, վիրավորվել է։ Մարտական գերազանցության համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «քաջության համար» մակագրությամբ։ 1907 թվականին փոխադրվում է Սահմանապահ զորախմբի Առանձնակի կորպուս։ 1909 թվականի հունվարի 1-ից, շտաբս-ռոտմիստրի կոչումով ծառայել է Բաքվի սահմանապահ բրիգադում։ 1913 թվականից հաշվառվել է ՆԳՆ գերատեսչության բանակային հետևակում, որպես Բաքվի ոստիկանության 5-րդ տողամասի պրիստավ։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Վորոնեժի 124-րդ հետևահային գնդի կազմում արժանանալով Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանի։ 1915 թվականի հունիսի 12-ին ստանում է կապիտանի աստիճան, նույն թվականի սեպտեմբերի 23-ին փոխգնդապետ և ծառայության անցնում 124-րդ հետևակային գնդում։ Գնդապետի կոչում ստանում է 1917 թվականի մարտի 17-ին և հետագայում նշանակվում գնդի հրամանատար։ 1918 թվականին միանում է կամավորական բանակին, այնուհետև Ռուսաստանի հարավի Զինված ուժերին և Վրանգելի Ռուսական բանակին։

1920 թվականի ամռանը ծանր վիրավորվում է Հյուսիսային Տավրիայում, գտնվելով 1-ին կորպուսի կազմում։ Այնուհետև ստանում է գեներալ-մայորի կոչում։ Ալեքսեևյան գնդի կազմում մասնակցում է Գալիպոլիի ճակատամարտին, 1921 թվականին տեղափոխվում Բուլղարիա։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում է Բալկաններում, Ռուսական կորպուսում։ 1942 թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվում է 3-րդ գնդի 7-րդ վաշտի հրամանատար (հաուպտմանի կոչումով), 1943 թվականի օգոստոսի 17-ին, նույն գնդի շտաբային վաշտի հրամանատար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ապրել է Գերմանիայում։ 1948 թվականին ընտրվում է Գեորգիևյան ասպետների միության նախագահ, իսկ 1949 թվականին, Ռուսական հաշմանդամ զինվորների միության նախագահ։ Մահացել է 1951 թվականին Դորնշտադտում, թաղված է տեղի գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1904)
  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «քաջության համար» գրառմամբ (1904)
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1904)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1904)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (12.06.1915)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (23.09.1915)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (13.02.1916)
  • Բարձրագույն բարեհաճություն «հակառակորդի դեմ մարտերում գերազանցության համար» (16.02.1916)

Աղբյուրներ խմբագրել

  • Личный состав чинов Отдельного корпуса пограничной стражи по старшинству. Составлен по 1 января 1909 г. - С.-Петербург, 1909. - С. 428.
  • Волков С. В., Стрелянов (Калабухов) П. Н. Чины Русского корпуса: биографический справочник в фотографиях. - М., 2009.
  • Ангилеев, Владимир Иванович на сайте «Русская армия в Великой войне»
  • Биография на сайте «Русская императорская армия»
  • Лушнов В.И. Юнкера Святого Георгия. Тифлисское военное училище (16.11.1866-25.02.1921). - ООО «Букер». - Хабаровск, 2017. - 448 с. - ISBN 978-5-903662-17-3