Վլադիկ Ռուբենի Խաչատրյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիկ Ռուբենի Խաչատրյան (հունվարի 21, 1961, գ. Դամխլու), պաշտպանության բանակի գեներալ-մայոր (2004)։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1982

Վլադիկ Ռուբենի Խաչատրյան
հունվարի 21, 1961(1961-01-21) (63 տարեկան) -
ԾննդավայրԴամխլու
Կոչումգեներալ-մայոր

1988-1992 թվականներին՝ Ձայլու գյուղի կամավորական ջոկատի ազատամարտիկ է եղել։ 1992-1993 թվականներին Մարտակերտի Պաշտպանության շտաբի հրետանային դիվիզիոնի հրամանատար էր, ապա՝ հրետանու պետ։ 1994-1996 թվականներին՝ Պաշտպանության բանակի հրետանու շտաբի, 1996-1997 թվականներին՝ Մարտակերտի Պաշտպանության շտաբի հրետանու պետ էր, 1997-1999 թվականներին՝ Պաշտպանության բանակի լեռնահրաձգային դիվիզիայի խառը հրետանային գնդի հրամանատար, 2000 թվականից՝ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։