Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2015
2013 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային լուսանկարչական մրցույթին։ Մրցույթն անց է կացվում ամեն տարի սեպտեմբերին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են պատմամշակութային հուշարձաններ և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
2015 թվականի սեպտեմբերին Վիքիմեդիա Հայաստանը կմիանա «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կարող եք բեռնել ՀՀ պետական հուշարձանների ցանկերում եղած ցանկացած հուշարձանի լուսանկար, մասնակցել մրցույթին և հաղթելու դեպքում ակնկալել մրցանակ։ ՀՀ պետական հուշարձանները մոտավորապես 25000 են։ Բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ հուշարձանը կարելի է նկարել մի քանի դիրքից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն սեպտեմբեր ամսին Վիքիպահեստ բեռնված լուսանկարները։
Տարբեր էջեր
խմբագրել- Վիքին սիրում է հուշարձաններ Հայաստան 2015 էջը Վիքիպահեստում
- ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- Հայաստանի պատմական հուշարձաններ կատեգորիան Վիքիպահեստում
- Վիքին սիրում է հուշարձաններ Հայաստան 2015 մրցույթի ընթացքում վերբեռնված լուսանկարները
Ինչպե՞ս մասնակցել
խմբագրելՀուշարձանների ցուցակներ
խմբագրելՀայաստանի Հանրապետություն
խմբագրելՀայաստանի Հանրապետության 23.460 պետական հուշարձանները ընդգրկված են ցուցակներում՝ ըստ բնակավայրերի։ Գտի՛ր քեզ անհրաժեշտ ցուցակը սեղմելով համապատասխան մարզի վրա։
Արցախի Հանրապետություն
խմբագրելԱրցախի շրջաններից միայն Մարտակերտի շրջանի հուշարձաններն են այս պահին Հայերեն Վիքիպեդիայում, մնացածը կտեղադրվեն շուտով։ Սեղմե՜ք քարտեզի վրա, ցանկը բացելու համար։