Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2015

Go! to English version
Go! to English version

Հունիսի 19-20, 2015

Վիքիկոնֆերանս Երևան 2015֊ը վիքիմեդիա նախագծերին, ազատ գիտելիքին, ազատ մշակույթին և կրթությանը նվիրված միջազգային կոնֆերանս է Երևանում։ Այն ամփոփում է հայկական վիքի համայնքի տարեկան ձեռքբերումները, մշակում է վիքի նախագծերի և ազատ բովանդակության զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ։ Վիքիկոնֆերանսը հնարավորություն է տալիս ծանոթանալ Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերին, հայաստանյան և այլ երկրների վիքիպեդիացիների փորձին և ներկայացնել սեփական տեսակետը և գաղափարները։

Միջոցառման նպատակն է աջակցել Վիքիպեդիայի, մյուս Վիքի նախագծերի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ վիքիպեդիացիների շարքերը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը Հայաստանում, տարածաշրջանում և սփյուռքում։

Վիքիկոնֆերանսը երրորդ միջազգային կոնֆերանսն է Երևանում։ Մյուս երկու կոնֆերանսները կազմակերպվել են 2012 և 2013 թվականներին։

Վիքիկոնֆերանս 2015-ը տեղի կունենա Մատենադարանում, Մաշտոցի պողոտա 53 հասցեում, հունիսի 19-ին (ժամը 13:00-ին) և 20-ին (ժամը 10:00-ին)։


Գրանցումն անվճար է, շտապե՛ք ։֊)


ԳՐԱՆՑՎԵԼ
մասնակցելու համար

Կարևոր տեղեկություններ

Օրակարգ (ելույթների ժամանակացույց)

Հյուրեր և խոսնակներ (ովքե՞ր են ներկա լինելու կոնֆերանսին)

 

Կազմակերպողներ և գործընկերներ

Կազմակերպող՝
Վիքիմեդիա Հայաստան


Գործընկերներ՝
Վիքիմեդիա հիմնադրամ Մատենադարան



» Հունիսի 19:
» Հունիսի 20:

Գրանցվել
Գրանցվե՛ք կոնֆերանսին մասնակցելու համար այստեղ:

Օրակարգ
Ի՞նչ է սպասվում կոնֆերանսին

Այլ տեղեկություններ


Հետադարձ կապ՝
infoՇնիկwikimedia.am