Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2013/Հյուրեր և խոսնակներ



Արտերկրից

 

Յուրի Աստրախան

(ԱՄՆ)

Վիքիմեդիա Հիմնադրամի ավագ ծրագրավորող։ «Վիքիպեդիա Զերո», MediaWiki API և մի քանի այլ նախագծերի ղեկավարն է։
Վոյտեխ Դոստալ
(Չեխիա)
Չեխերեն Վիքիպեդիայի խմբագիր է։ «Քաղաքացիական» կյանքում ուսանող է՝ մոլեկուլյար կենսաբանություն մասնագիտությամբ։ «Վիքիմեդիա Չեխիա» կազմակերպության անդամ է և «Ուսանողները գրում են Վիքիպեդիա» կրթական ծրագրի համակարգող։
 
 
Սեբաստիան Վալրոթ
(Գերմանիա)
Ծնվել է Արևելյան Գերմանիայում, սովորել Դրեզդենում և Բեռլինում։ Աշխատում է որպես տեխնիկական խորհրդատու մարքեթինգային հետազտություններ իրականացնող ինստիտուտում։ Վիքիպեդիայի խմբագիր է 2003 թվականից։ «Վիքիմեդիա Գերմանիայի» հիմնադիրներից է և խորհրդի անդամ։
Պրիոր Բենուա
(Ֆրանսիա)
Ֆրանսերեն Վիքիպեդիայի (ինչպես նաև Վիքիգրքերի, Վիքիլուրերի և Վիքիպահեստի) խմբագիր է։ «Վիքիմեդիա Ֆրանսիայի» անդամ։ Ունի երկու մասնագիտություն․ համակարգչային գիտություն և սոցիոլոգիա։
 
 
Լևոն Ազիզյան
(Ուկրաինա)
Մասնագիտությամբ իրավաբան է: Բնակվում է Կիևում։ Ուկրաիներեն Վիքիպեդիայի խմբագիր է 2009-ից։
Վիկտոր Սեմենյուկ
(Ուկրաինա)
«Վիքիմեդիա Ուկրաիա» կազմակերպության խորհրդի անդամ է։ Բնակվում է Կիև քաղաքում։
 
 
Քաոջոքեր
(ԱՄՆ֊Հայաստան)
Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատոր 2008 թվականից։ Ո՞վ է նա իրական կյանքում։ Ոչ ոք չի կարող ասել։
Հասմիկ Մկրտչյան
(Արգենտինա)
Մասնագիտությամբ թարգմանիչ է։ 1978-1993 թթ․ հետազոտական աշխատանք է կատարել Հայաստանի Պատմության թանգարանում։ Այս պահին աշխատում է ՆՈՒՌ ծրագրի համար։

Հայաստանից

 
Սուսաննա Մկրտչյան
Հայտնի է նաև որպես «վիքի-տատիկ»։ Վիքիմեդիա Հայաստան ՀԿ֊ի նախագահը։ Միաժամանակ աշխատում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։
Մերուժան Կարապետյան
Հայ մատենագրության թվանշային գրադարանի (Digilib) գիտական ղեկավարն է։ Վիքիկոնֆերանսը Հայաստանյան Ամերիկյան Համալսարանում հյուրընկալողը։
 

Հայկ Ավետիսյան

Սկսել է խմբագրել Վիքիպեդիայում մոտ 2 տարի առաջ։ Կարծում է, որ Վիքիպեդիայի տեղեկությունները պետք է լինեն հնարավորինս ամբողջական, բայց պարզ ու հասկանալի ընթերցողին։ Գրում է հիմնականում աստղագիտություն թեմայով։
Վահագն Պողոսյան
Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ
 
 

Լիլիթ Թարխանյան

Մասնագիտությամբ անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ է։ Ամենամեծ հետաքրքրություններից մեկը դա Վիքի նախագծերն են՝ հատկապես Վիքիպեդիան, որտեղ սկսել է խմբագրումներ կատարել շուրջ 2 տարի առաջ։
Ռուբեն Թարումյան
Ավարտել ԵրՊի-ն, որպես ճարտարապետ։ Աշխատում է որպես տառատեսակների եւ կայքերի ձեւավորող, թարգմանիչ։ Արիան ԱՄՈՒ և հանրահայտ այլ տառատեսակների հեղինակն է։
 
 

Մարատ Յավրումյան

Դասավանդում է ԵՊՀ-ում որպես արաբագիտության ամբիոնի դոցենտ։ Օրաթերթի պատասխանատու խմբագիր է։ Նաև զբաղվում է էլեկտրոնային գրքերի հրատարակությամբ՝ որպես «Յավրուհրատ»։
Արման Մուսիկյան
Մասնագիտությամբ ծրագրավորող է։ Սիրում է արվեստը և զբաղվում է արձակագրությամբ։ Վիքիպեդիայում խմբագրում է մոտ 1.5 տարի: Աշխատում է խմբագրումները հնարավորինս ավտոմատացնել։
 
 

Սաթենիկ Մնացականյան

Ավագ մասնագետ Ինստիգեյթ ընկերությունում։ Մասնագիտությամբ մաթեմատիկոս և ծրագրավորող է, հիմնականում ուղղությունը՝ UI (օգտագործողի ինտերֆեյս)։
Դավիթ Մինասյան
Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ՏՀՏ կենտրոնի ղեկավար: Մասնագիտությունը՝ մաթեմատիկոս: Զբաղվում է նաև ծրագրավորմամբ, ՏՏ մասնագետ:
 
 

Վաչագան Ղռաթյան

Սիրում է ցանցային կյանքը և մշակույթը։ Ցանցառների Հանրապետության քաղաքացի է։ Վիքիպեդիան համարում է իր հոբբիներից մեկը։ Զբաղվում է նաև թարգմանչությամբ։
Մհեր Բեքարյան
Խմբագրում է զուտ հաճույքի համար։ Գտնում է, որ պարտադրանքն ու Վիքիպեդիան անհամատեղելի են։ Հիմնական տեղեկությունների մեջ նշված է, որ Վիքիպեդիայում գրանցվել է 2008 թվականի սեպտեմբերի 25–ին։ Դա հավաստի տեղեկություն է։
 

Տես նաև