Վիքիպեդիա:Վիքիդասընթաց մարզերի ուսուցիչների համար

2015 թվականի հոկտեմբերի 24-31-ը Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը վիքիպեդիան և մյուս վիքի նախագծերը Հայաստանի բոլոր բնակավայրերում զարգացնելու, տարածելու, երիտասարդության մասնակցությունը վիքինախագծերին խրախուսելու նպատակով, տեղի երիտասարդ ուսուցիչների և մասնագետների համար կազմակերպում է Վիքիպեդիայի դասընթաց Աղվերանի Ոսկե գետակ հանգստյան տանը։

Դասընթացի նպատակն է Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի երիտասարդությանը, հատկապես ավագ դպրոցի աշակերտներին հասանելի դարձնել վիքիպեդիա և մյուս վիքի նախագծերին մասնակցությունը։ Ուստի չափազանց կարևոր է յուրաքանչյուր բնակավայրում վիքի գործիքներին տիրապետող անհատների ներկայությունը։

Վիքիպեդիան բազմալեզու օնլայն ազատ հանրագիտարան է, որը ստեղծվում է կամավորների համագործակցությամբ: Այն օգնում է տեղեկանալ մարդկության պատմության ընթացքում ստեղծված գիտելիքների ողջ պաշարին: Համացանցում հայերենով տեղակատվության առկայությունը լեզվի պահպանման երաշխիքն է, որին հասնելու ուղիներից է դպրոցական հասակից երեխաների մեջ Վիքիպեդիան կարդալու և համալրելու սովորույթի սերմանումը:

Մասնակցելու համար գրանցվեք այստեղ։ Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20։ն է։ Համակարգչի իմացությունը պարտադիր է։ Մեր հասցեն՝ Արշակունյաց 2, Մամուլի շենք, 4-րդ հարկ, Վիքիմեդիա Հայաստան հեռ․ 093 11 88 00, 041 11 88 00

ՎիճակագրությունԽմբագրել