ՎիքիԱմանոր 2016   Ուղեցույց   Ցանկեր   Կաղապարներ   Մասնակիցներ   Ստեղծված հոդվածներ  

Նախագծի նպատակն է՝

ՎիքիԱմանոր 2016 նախագիծը տեղի է ունենում 2015 թվականի դեկտեմբերի 1-ից 31-ը, որի ընթացքում նախագծի մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ կստեղծեն ամանորյա և սուրբծննդյան թեմատիկայով։

Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ցանկալի է, որ այդ ընթացքում հնարավորինս շատ հոդվածներ ստեղծեն, բարելավեն և ընդլայնեն և այդպիսով հարստացնեն Հայերեն Վիքիպեդիան ամանորյա հոդվածներով։

(!) Մեկնաբանություն՝ Հոդվածի ստեղծման նվազագույն պահանջներն են

  • Հոդվածի նվազագույն չափը պետք է լինի 3000 բայթ: Դա իր մեջ ներառում է տեքստը, աղյուսակները, կաղապարը: Ընդ որում` դրանիցից որևէ մեկը կամայական չպետք է լրացվի (այսինքն` կաղապարը ու աղյուսակը հասկանալի են, տեքստը կարող է նույնպես նախադասությունների շարան լինել):
  • Հոդվածը պետք է ունենա առնվազն մեկ կատեգորիա ու առնվազն մեկ ստուգելի ծանոթագրություն կամ մեկ ստուգելի աղբյուր:

Ուղեցույց

Հոդվածը գրելուց առաջ ստորագրեք ցանկում համապատասխան հոդվածի կողքին, իսկ հոդվածն ավարտելուց հետո ցանկում տեղադրեք {{արված է}} կաղապարը:

Նախագծի շրջանակներում ստեղծած հոդվածի քննարկման էջում տեղադրեք համապատասխան կաղապարը, որը դուք կգտնեք նախագծի կաղապարներ բաժնում։

Ըստ օրերի բացվող էջերում ստեղծեք ենթավերնագիր Ձեր մասնակցային անունով և այնտեղ տեղադրեք այդ օրվա ստեղծած Ձեր հոդվածները։


Նախագիծը վերահսկող մասնակիցներ

Նախագծի հետ կապված հարցերով կարող եք դիմել նախագիծը վերահսկող մասնակիցներին՝