Պարեկված խմբագրման նշանը

Պարեկում, Վիքիպեդիայի որոշ լեզուներում օգտագործվող գործիք, որի դեպքում խմբագրումը ընթերցողների համար տեսանելի է միայն այն դեպքում, երբ ստուգվել է պարեկման լիազորություն ունեցող մասնակցի («պարեկողի») կողմից։ Պարեկը խմբագրումը կամ հոդվածը ստուգված է համարում, եթե այն Վիքիպեդիայի կանոնների լուրջ թերություն չի պարունակում կամ վանդալություն չի։ Հայերեն Վիքիպեդիայում այս գործիքը չի կիրառվում։

Նոր հոդվածի ստուգում խմբագրել

Հայերեն Վիքիպեդիայում հոդվածը կարող է «ստուգված» նշումը ստանալ ադմինների կողմից։ Նոր հոդվածների ցանկում չստուգված հոդվածները ընդգծված են դեղինով։ Հոդվածը բացելիս, էջի ամենաներքևի մասում երևում է «նշել այս էջը որպես ստուգված հղումը»։ Դրա վրա սեղմելով, հոդվածը համարվում է ստուգված։ Ադմինների և բոտերի ստեղծած հոդվածները ավտոմատ համարվում են ստուգված։