Վիքիպեդիա:Նախագիծ:Վիքիընդլայնում/Պատմություն

Վիքիընդլայնման մասնագետ

Վիքիընդլայնում նախագիծը ստեղծվել է 2014 թ.-ի օգոստոսի 18-ին: Նախագծի նպատակը ի սկզբանե կայանում էր կարևոր հոդվածների ստեծումը: Սակայն նախագիծը կարճ ժամանակում ընդլայնվեց և նպատակ ունեցավ ստեղծել ու զարգացնել հոդվածներ ըստ ամբողջական ցանկերի ու կատեգորիաների: Այսպիսով նախագծում սկսվեցին ստեղծվել բազմաթիվ հոդվածներ Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և այլ երկրների բնակավայրերի մասին:

Բացի այդ նախագիծը նպատակ ուներ հոդվածներ զարգացնել բոլոր հնարավոր թեմաներով, որպեսզի հետաքրքիր լինի բոլոր մասնակիցներին: Այսպիսով նախագիծը ստեղծվեց մի քանի մեծ բաժիններով` Աշխարհագրություն, Պատմություն, Արվեստ, Գիտություն և Սպորտ, որոնք իրենց հերթին ունեն իրենց ենթաբաժինները:

Նշանակալից դեպքեր խմբագրել

2015 թ.-ի օգոստոսի 18-ին նախագիծը դարձավ 1 տարեկան: 1 տարվա ընթացքում ամփոփվել և հաստատվել են հետևյալ կատեգորիայի հոդվածները.

  1. Աշխարհագրություն 11053
  2. Արվեստ 431
  3. Սպորտ 152
  4. Գիտություն 150
  5. Կենսաբանություն 129
  6. Այլ 104
  7. Դիցաբանություն 59
  8. Թանգարան 25
  9. Պատմություն 14
  10. Կենսագրություն 6

Նախագծի կազմակերպիչներ և հետևողներ խմբագրել

Նախկին հետևողներ խմբագրել

  • Լիլիթ - Իսպանիա, Արգենտինա, Ռուսաստանի գետեր, Քաղցրավենիք բաժինների ցանկերի կազմում (ակտիվ չէ սկսած IV փուլից)
  • Ջեօ - Իսպանիայի ցանկերի կազմում (ակտիվ չէ սկսած V փուլից)
  • Դավիթ Սարոյան - Գերմանիայի բնակավայրերի անվանումների ճշտումներ (ակտիվ չէ սկսած V փուլից)
  • Kareyac - միջլեզվային հղումների ճշտումներ, ուղղումներ և ավելացումներ (ակտիվ չէ սկսած III փուլից)
  • Հայկուհի - Գերմանիայի և Բավարիայի բնակավայրերի անվանումների ճշտումներ (ակտիվ չէ սկսած VII փուլից)

Ներկա հետևողներ խմբագրել

  • Արման Մուսիկյան - Հոդվածների ստուգում, ամփոփում, գնահատում, պակասող ցանկերի ավելացում և մասնակիցների պարգևատրում:
  • Արտաշես - Սպորտ բաժնի գրեթե բոլոր ցանկերի կազմում և թարմացում: Անվանի հայեր և Ռուսաստանի աշխարհագրություն ցանկերի կազմում

Նախագծի փուլեր խմբագրել

  • I փուլ - 2014 թ.-ի օգոստոսի 18-ից նոյեմբերի 5
  • II փուլ - 2014 թ.-ի նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 14
  • III փուլ - 2014 թ.-ի դեկտեմբերի 14-ից 2015 թ.-ի մարտի 12
  • IV փուլ - 2015 թ.-ի մարտի 12-ից ապրիլի 9
  • V փուլ - 2015 թ.-ի ապրիլի 9-ից մայիսի 15
  • VI փուլ - 2015 թ.-ի մայիսի 15-ից հուլիսի 27