Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Անգլերեն/10
Անգլերեն
Անգլերեն
Դասակարգում
Անգլերեն-ի թարգմանություն
Թարգմանիչ | --Arevik Karapetian (քննարկում) 14:45, 5 Մարտի 2016 (UTC) | Արված է |
Վերստուգող |
Անգլերենը հնդեվրոպական լեզու է և պատկանում է գերմանական լեզուների արևմտագերմանական խմբին: Անգլերենին սերտ կապված են ֆրիզերեն լեզուները և անգլերենն ու ֆրիզերենը կազմում են արևմտագերմանական խմբի անգլո-ֆրիզական ենթախումբը: Հին սաքսոներենը և դրան հաջորդող ստորին գերմանական լեզուները նույնպես սերտորեն կապված են և երբեմն ստորին գերմաներենը, անգլերենը և ֆրիզերենը միասին կազմում են Ինգվեոնիկ կամ հյուսիսծովյան գերմանական լեզուները: Ժամանակակից անգլերենը սերում է միջին անգլերենից, վերջինս էլ իր հերթին հին անգլերենից: Հին և միջին անգլերենի որոշակի բարբառներ զարգացել են որպես մի շարք որիշ անգլիական լեզուներ ` ներառյալ շոտլանդերենը, մեռած լեզու ֆինգալերենը և իռլանդերենի Ֆորթ և Բարգի (Յոլա) բարբառները:
Անգլերենը դասակարգվում է որպես Գերմանական լեզու, քանի որ այն ունի նոր լեզվի յուրահատկություններ, (մյուս հնդեվրոպական լեզուներից տարբերվող) ինչպիսին որ դանիերենը, գերմաներենը և շվեդերենը: Այս նորամուծությունները ցույց է տալիս, որ այդ լեզուները ծագում են նույն նախատիպից, որին լեզվաբանները անվանում են պրոտո- գերմանական. Գերմանական լեզուների որոշ յուրահատկություններից են մոդալ բայերի օգտագործումը , բայերի բաժանումը ուժեղ և թույլ խմբերի և հնչյունի փոփոխությունը պրոտո-հնդեվրոպական բաղաձայների ազդեցությամբ, հայտնի որպես Գրիմի և Վերների կանոննոր: Օրինակ ըստ Գրիմի կանոնի foot բառը սկսվում է f տառով գերմանական լեզուներում, բայց նույն բառը այլ հնդեվրոպական լեզուներում սկսվում է p-ով: Անգլերենը դասակարգվում է որպես անգլո-ֆրիսական լեզու , քանի որ ֆրիզերենը և անգլերենը կիսում են նույն յուրահատկությունները, ինչպիսին է բաղաձայնների փափկացումը, որոնք հետնալեզվային բաղաձայններ են պրոտո-գերմանական լեզուներում:
- Անգլերեն - sing, sang, sung, դանիերեն- zingen, zong, gezongen, գերմաներեն-singen, sang, gesungen (ուժեղ բայ)
- Անգլերեն - laugh, laughed, դանիերեն և գերմաներեն - lachen, lachte (թույլ բայ)
- Անգլերեն - foot, գերմաներեն - Fuß, նորվեգերեն և շվեդերեն - fot (սկզբի f-ը ծագում է պրոտո-հնդեվրոպական *p-ից ըստ Գրիմի կանոնի)
- Լատիներեն pes առաջացած ped- բառից , Ժամանակակից հունարեն - πόδι pódi, ռուսերեն - под pod, սանսկրիտ- पद् pád (օրիգինալ պրոտո- հնդեվրոպական *p)
- Անգլերեն -cheese, ֆրիզերեն- tsiis, (ch և ts հնչյունների փափկացումից)
- Գերմաներեն- Käse, դանիերեն - kaas (k-ն առանց փափկեցման)
Անգլերենը, ինչպես մյուս առանձնացված գերմանական լեզուներ՝ Իսլանդերենը և ֆարյորերեն-ը, զարգացել են առանձին մայրցամաքային գերմանական լեզուներից և նրանց ազդեցությունից: Անգլերենը , այսպիսով, դյուրըմբռնելի չէ այլ մայրցամաքային գերմանական լեզուներում՝ տարբերվելով բառապաշարով, շարահյուսությամբ և հնչյունաբանությամ, չնայած որոշ լեզուներում, օրինակ դանիերենում, կա մեծ նմանություն անգլերենի հետ, հատկապես լեզվի վաղ շրջանում: Քանի որ անգլերենը իր պատմության ընթացքում փոփոխվել է զգալիորեն այլ լեզուների, մասնավորապես հին սկանդինավիերենի և նորմանական ֆրանսերենի հետ շփման պատճառով, որոշ գիտնականներ վիճում են այն հարցի շուրջ, որ անգլերենը կարող է համարվի խառը լեզու կամ կրեոլ՝ տեորիա, որ անվանվում էր միջին անգլերենի կրեոլ հիփոթեզում: Չնայած այս լեզուների մեծ ազդեցությանը ժամանակակից անգլերենի բառապաշարի և քերականության վրա առդեն իսկ ընդունված փաստ է, բայց շատ գիտնականներ չեն համարում անգլերենը իսկապես խառը լեզու:
Ծանոթագրություններ