Նշանակալիություն

Առարկան կամ թեման նշանակալի է, եթե այն բավականին մանրամասն ներկայացված է հեղինակավոր չեզոք երկրորդական աղբյուրներում:

Վիքիպեդիա:Նշանակալիություն

Շնորհակալություն «Հոդվածների ստեղծման օգնականին» հետևելու համար։

Հնարավոր է՝ այժմ քո հոդվածը թերի է, և այն դեռ պետք է մշակել։ Երբ դու ցանկանաս ստեղծել նոր հոդված, խնդրում ենք կրկին դիմել «Հոդվածների ստեղծման օգնականին»։ Դու նաև կարող ես մասնակցել արդեն գոյություն ունեցող հոդվածների բարելավման աշխատանքներին։

Աղբյուրները պետք է լինեն
  1. հեղինակավոր
  2. անկախ
  3. ստուգելի

Աղբյուրները (գրեթե) ամեն ինչն են։

Քո հոդվածը կարող է նկարագրել նշանակալի առարկա, սակայն եթե չունենա լավ աղբյուրներ, ոչ ոք չի կարողանա ստուգել հոդվածի տեղեկատվությունը և գնահատել այն։ Այդ իսկ պատճառով հոդվածում պետք է ավելացնել հնարավորինս շատ վստահելի և անկախ երկրորդական աղբյուրներ։

  • Փնտրի՛ր աղբյուրներ։
  • Հիշի՛ր, որ ոչ բոլոր առարկաներն են համապատասխանում նշանակալիության չափանիշներին․ որոշ առարկաներ ապագայում նշանակալիություն կստանան, իսկ մյուսները՝ երբեք։
  • Հիշի՛ր, որ ոչ բոլոր նշանակալի առարկաներն են հանրագիտարանային․ հաճախ տրվող հարցերը, համակարգչային խաղերի ծագումը, ուղեցույցները, բառարանային սահմանումները հանրագիտարանային չեն։ Տե՛ս «Ինչ Վիքիպեդիան չէ»։