Վիքիպեդիա:Հոդվածահաշվում
Ուշադրություն, այս էջը հումորային էսսե է Այն պարունակում է մեկ կամ մի քանի վիքիխմբագիրների կարծիքները և կարող է չհամընկնել բոլորի կարծիքի հետ։ Այն չի համարվում վիքիխմբագրման կանոնակարգ կամ ուղեցույց, չնայած կարող է պարունակել խորհուրդներ։ |
Հոդվածահաշվում, «հիվանդություն», որն ազդում է վիքիպեդիստների վրա և նրանց մոտ առաջացնում է ստեղծած հոդվածների թվաքանակի հանդեպ անառողջ մոլուցք։ Այն ունի երկու դրսևորում․ դրանցից առաջինը հիմնականում սեփական հոդվածների քանակի նկատմամբ ունեցած մոլուցքն է (սեփական հոդվածահաշվում կամ ՍՀՀ), որը շատ նման է խմբագրահաշվման, իսկ մյուսը սեփական Վիքիպեդիայի հոդվածների քանակի նկատմամբ ունեցած մոլուցքն է (Վիքիպեդիայի հոդվածահաշվում կամ ՎՀՀ)։
Առաջին դեպքում խմբագիրները փորձում են սեփական մասնակցային հաշվով գրել ինչքան հնարավոր է շատ հոդվածներ, ինչի արդյունքում հոդվածագիրը յուրաքանչյուր հոդվածի տրամադրում է քիչ ժամանակ։ Այս ամենը հանգեցնում է Վիքիպեդիայում կարճ և անորակ հոդվածների թվի աճին, ինչպես նաև արդեն գրված անորակ հոդվածների չբարելավմանը։ Նման մոլուցքով տառապող խմբագիրները հիմնականում խուսափում են մինչ այդ գրված հոդվածների բարելավումից՝ նախընտրելով գրել նոր հոդվածներ, որպեսզի մեծացնեն սեփական հոդվածների թվաքանակը։
Ախտանիշներ
խմբագրելՍՀՀ
խմբագրել- Սեփական մասնակացային էջերում հայտարարելը, որ իր խմբագրման նպատակը որոշակի քանակով հոդվածներ ունենալն է,
- Հոդվածների քանակ ցույց տվող գործիքը ավելի հաճախ օգտագործելը, քան սեփական հսկացանկը,
- Հոդվածների հաշվիչի առկայությունը մասնակցային էջում,
- Միշտ խմբագրում են մասնակցային հաշիվ մուտք գործած եղանակով, քանի որ դա հնարավորություն է տալիս սեփական հոդվածների քանակը ավելացնել,
- Անընդհատ փորձում են բարելավել իրենց դիրքը այս ցանկում,
- Հաճախ են ստուգում այլ վիքիխմբագիրների հոդվածների քանակը՝ ցանկանալով շրջանցել նրանց։
ՎՀՀ
խմբագրել- Նպատակ ունենալ սեփական Վիքիպեդիայում տեսնել xxxx քանակով հոդվածներ,
- Հայտարարելը, որ սեփական նպատակն է տեսնել Վիքիպեդիան ամենաշատ հոդվածներ ունեցող 10 Վիքիպեդիաների թվում և նմանատիպ այլ հայտարարություններ,
- Կարծել, որ այս ցանկը արտացոլում է սեփական Վիքիպեդիայի պատիվը,
- Մրցավազքը մնացած Վիքիպեդիաների հետ։
Բուժում
խմբագրելՆման ախտանիշներ ունեցող մարդուն կարելի է բուժել (կամ նրա նմանատիպ գործողությունները կարող են կանխվել, եթե ախտանշանները նկատվում են այլ խմբագիրների կողմից) հետևյալ մեթոդներով․
- Կոչ անել նրան ունենալ ավելի ազնիվ ձգտումներ, ինչպիսիք են ազատ գիտելիքի տարածումը, ոչ թե սեփական հոդվածների թվի ավելացումը,
- Արգելափակել մասնակցին (կամ բոտին), եթե նա գրում է շատ, բայց հաճախ միայն անորակ հոդվածներ։