Վիքիպեդիա:Թարմացնենք Վիքիպեդիան

        Թարմացնենք Վիքիպեդիան
Թարմացնենք Վիքիպեդիան.png

                      Վիքիպեդիայի հոդվածների որակին նպաստող նախագիծ
Հարգելի խմբագիրներ, Վիքիպեդիայի գլխավոր առանձնահատկությունը և տարբերությունը տպագիր և առցանց այլ հանրագիտարաններից նրա անընդհատ թարմացվող լինելն է։

Սակայն շատ հաճախ մենք միայն ուշադրություն ենք դարձնում այս կամ այն թեմայի առկայությանը, դրա համալրմանը և անտեսում ժամանակի ընթացքում տեղեկատվության թարմացմանը։

Վիքիմեդիա Հայաստանը առաջարկում է նոր՝ «Թարմացնենք Վիքիպեդիան» նախագիծը։ Այն հնարավորություն կտա տարիներ առաջ գրված հոդվածներն արդիականացնել և շարունակաբար զարգացնել։

Նախագիծը կընթանա մի քանի փուլով։ Առաջին փուլը նվիրված կլինի 2013-2014 թվականներին ստեղծված հոդվածներին։ Այդ ժամանակահատվածում հիմնական աշխատանքը տարվել է Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերի հետ։ Միասին վերընթերցենք, բարելավենք ու թարմացնենք այդ տարիներին գրված հոդվածները։