Մարտի 23-25 խմբագրել

Մարտի 23-25-ը Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի փետրվարյան երկօրյակը։

Փետրվարի 22-25 խմբագրել

Փետրվարի 22-25-ը Աղվերանի Պարկ Ռեզորթում «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում տեղի ունեցավ փետրվարյան Վիքիհավաքը։

Փետրվարի 20 խմբագրել

Փետրվարի 20-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում թեմատիկ վորքշոփ էր կազմակերպվել Մրգավանի վիքիակումբի երեխաների համար։ Վորքշոփի ժամանակ ակումբի անդամները գրեթե ամբողջությամբ սրբագրել են Վրթանես Փափազյանի երկերը։

Ձմեռային Վիքիճամբար 2018 խմբագրել

Փետրվարի 2-8-ը Աղվերանում «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում կազմակերպվել էր Ձմեռային Վիքիճամբար 2018-ի առաջին հերթափոխը։ 6 օրվա ընթացքում ավարտուն վիճակի է հասցվել մոտավորապես 27 հոդված։

Հունվարի 15 խմբագրել

Հունվարի 15-ին Վիքիպեդիան դարձավ 17 տարեկան։ Այդ առթիվ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպվեց Վիքիպեդիայի ծննդյան միջոցառում։