Վիքիպեդիա:Գնահատում/Յուվենտուս
Յուվենտուս խմբագրել
Գնահատումը համարվում է անցած դրական՝ փաստարկված դեմ ձայներ չկան: Ներկայացվում է քվեարկության որպես ընտրյալ հոդված--Արամ Ս. 20:10, 16 Ապրիլի 2016 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Յուվենտուս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | 17.03.2016 - 16.04.2016 |
---|
Թարգմանել եմ Անգլերեն ու Ռուսերեն Վիքիպեդիաներից, օգտվել իտալերենից ու արաբերենից, հարստացրել հայկական նյութերով` մեր կայքերից: Չափերով գերազանցում է բոլոր այլալեզու հոդվածներին, իսկ որակի համար ցանկանում եմ լսել համայնքի կարծիքը` հոդվածին ընտրյալ կարգավիճակ տալու համար:--Հայկ (արաբագետ) 23:22, 16 Մարտի 2016 (UTC)[reply]
- Շատ լավ հոդված է, սակայն մի քանի մանր մունր նկատառում.
- Մինչև 1992 թվականը ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգան կոչվել է Եվրոպական չեմպիոնների գավաթ կամ Եվրոպական գավաթ, հետևաբար 1955 թվականից Եվրոպայում անցկացվող ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա նախադասությունը սխալ է:
- Իտալիայի չեմպիոնից հղում է կատարված Իտալիայի ֆուտբոլի գավաթին, լրիվ տարբեր բաներ են, բացի այդ առաջնությունում եզրափակիչ խաղ չի կարող լինել, ինչ որ բան այն չէ:
- Նույն տարում Բոնիպերտին լքում է ֆուտբոլը և երկար ժամանակ մնում ռեկորդային ֆուտբոլիստ, նախադասությունը սխալ է իմ կարծիքով ձևակերպված:
- 2013-14 թվականներին Յուվենտուսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ չի հասել:
- Միաժամանակ «Յուվենտուսը» մասնակցում է 2015-16 թվականների Չեմպիոնների Լիգայի առաջնությանը։ 2016 թվականի մարտի 2-ին «Ինտերին» հաղթելուց հետո[67] «Յուվենտուսն» անցավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որը կկայանա 2016 թվականի մայիսի 16-ին։ տեղեկատվությունը արդեն հնացած է:
- Առայժմ այսքանը, հաճելի խմբագրում:--Սամվել (քննարկում) 07:54, 21 Մարտի 2016 (UTC)[reply]
- Շնորհակալություն դիտարկումների համար, Սամվել ջան: Ինքս նոր եմ հետաքրքրվում այս ոլորտով, և շատ բաներ դեռ չեմ պատկերացնում: Այդ տեսանկյունից խիստ կարևոր է արված ամեն դիտարկում: Քո նշածները բոլորը նայեցի, հնարավորինս ուղղել եմ [1], միայն թե մի բան լավ չհասկացա` դու գրեցիր, որ 2013-14 թվականներին Յուվենտուսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ չի հասել, բայց ռուսերենում գրված է` Также клуб смог дойти до полуфинала Лиги Европы, финал которой должен был пройти на домашнем стадионе «Ювентуса», где потерпел поражение от «Бенфики» по сумме двух матчей (2:1; 0:0): Հնարավոր է` ինչ-որ բան սխա՞լ եմ հասկացել:--Հայկ (արաբագետ) 21:38, 21 Մարտի 2016 (UTC)[reply]
- Իրականում Հայկ ջան Յուվենտուսը 2013-2014 թվականներին հասել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:--Սամվել (քննարկում) 05:02, 22 Մարտի 2016 (UTC)[reply]
- Շնորհակալություն դիտարկումների համար, Սամվել ջան: Ինքս նոր եմ հետաքրքրվում այս ոլորտով, և շատ բաներ դեռ չեմ պատկերացնում: Այդ տեսանկյունից խիստ կարևոր է արված ամեն դիտարկում: Քո նշածները բոլորը նայեցի, հնարավորինս ուղղել եմ [1], միայն թե մի բան լավ չհասկացա` դու գրեցիր, որ 2013-14 թվականներին Յուվենտուսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ չի հասել, բայց ռուսերենում գրված է` Также клуб смог дойти до полуфинала Лиги Европы, финал которой должен был пройти на домашнем стадионе «Ювентуса», где потерпел поражение от «Бенфики» по сумме двух матчей (2:1; 0:0): Հնարավոր է` ինչ-որ բան սխա՞լ եմ հասկացել:--Հայկ (արաբագետ) 21:38, 21 Մարտի 2016 (UTC)[reply]
Հայկ ջան, ակումբների, մարզադաշտերի անունները պետք է չակերտված լինեն։ Որքան նկատեցի, ուղղեցի, խնդրում եմ դու էլ նայես ու մնացածն ուղղես։ --23artashes (քննարկում) 11:05, 23 Մարտի 2016 (UTC)[reply]
Իրո՞ք: Դա հաստա՞տ, Արտաշես ջան: Որովհետև լրիվ հակառակն եմ լսել, ու հենց դրա համար էլ հատ-հատ բոլորին ավելացրել: Ես հակառակը հասկացա: Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է --Հայկ (արաբագետ) 15:16, 23 Մարտի 2016 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։